Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Տնտեսական հնարավորությունների վերլուծություն
Հայաստան, Թուրքիա | Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Տնտեսական հնարավորությունների վերլուծությունը հատվածային հետազոտություն է, որի շրջանակներում ուսումնասիրվում են Թուրքիայի և Հայաստանի ՓՄՁ-ների միջև համագործակցության հնարավորությունները:«Տնտեսական հնարավորությունների վերլուծություն» ծրագրի նպատակն է աջակցել անդրսահմանային տնտեսական համագործակցությանը` փոխշահավետ հնարավորությունների հիման վրա Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու համար:

Տնտեսական տիրույթում ձեռքբերված նվաճումների հիման վրա մշակված դրական օրակարգը կնպաստի նաև առավել զգայուն քաղաքական հարցերի առաջընթացին:

 

Ծրագիրը կներառի Թուրքիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների հատվածային հետազոտություն` կենտրոնանալով տնտեսության այն բնագավառների վրա, որոնք առավել բարենպաստ են ՓՄՁ-ների ներգրավման համար:

 

Ծրագրի գլխավոր նպատակներից է նաև տնտեսական հնարավորությունների բացահայտումը և երկու երկրների մասնավոր հատվածների ներգրավումը` բարձրացնելով տնտեսական համագործակցության առավելությունների մասին երկու երկրների հանրության իրազեկման մակարդակը: 

Related Materials
Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ