Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Ձեռներեցների փոխայցելություններ
Հայաստան, Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ, Հայաստան) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ, Թուրքիա) մեկնարկում են «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը, որը կիրականացվի Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների և ոլորտի էնտուզիաստ սկսնակների (սթարթափեր) միջև:

 

Նախագծի շրջանակներում կիրականացվեն գործարարների փոխայցելություններ Հայաստան և Թուրքիա, կկազմակերպվեն ճանաչողական ու ներկայացուցչական հանդիպումներ և քննարկումներ երկու երկրներում: Միջոցառումները նվիրված կլինեն երկու երկրների ՏՀՏ ոլորտի գործարար միջավայրերին: Պատվիրակությունները կայցելեն գործընկեր երկրի առաջատար ՏՀՏ նորարարական կենտրոններ և ինժեներական լաբորատորիաներ և հանդիպումներ կունենան ՏՀՏ ոլորտի առաջատար դեմքերի հետ:

 

«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի առաջին փուլը տեղի կունենա 2014թ. նոյմբերի 6-10-ը, Երևանում և Գյումրիում: Բաց մրցույթով ընտրված 20 ձեռներեցներ, այդ թվում՝ ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչներ, գործարարներ, ծրագրավորողներ, դիզայներներ և ՏՀՏ ոլորտի այլ մասնագետներ, ինչպես նաև Սթարթափ Ուիքենդի վարողներ Թուրքիայից կայցելեն Հայաստան:

 

Հայաստանի և Թուրքիայի՝ բաց մրցույթով ընտրված ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները կմասնակցեն Սթարթափ Ուիքենդի, որը տեղի կունենա Երևանում և Գյումրիում, նոյեմբերի 7-9: Այս միջոցառման ընթացքում մասնակիցները կկարողանան կիսվել իրենց գաղափարներով, ձևավորել թիմեր, կազմել սթարթափ նախործարարներն ու ներդագծեր, ներկայացնել նախատիպեր և պարզել, թե այդ նախագծերից որոնք կարող են կենսունակ լինել: Առավել նշանակալից նախագծերը կորոշվեն երկու երկրների ներկայացուցիչներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից: Ի հավելումն, Սթարթափ Ուիքենդի ընթացքում Սիլիկոնային հովտից և այլ միջազգային գործարար միջավայրերից ժամանած գործարարներն ու ներդնողները հանդես կգան վարպետության դասընթացներով:

 

Ինչպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն է նկատում, «Ձեռնարկությունների կազմավորման համար բարենպաստ պայմանների ստեղծումը,երիտասարդներին ռեալիզացման հնարավորությունը ընձեռելը և այս գործընթացի մեջ ձեռքը զարկերակի վրա պահելը շատ կարևոր է: Սթարթափերի զարգացմանը նպաստում է նաև այնպիսի միջոցառումների անցկացումը, ինչպիսին է Սթարթափ ուիքենդը, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ, գտնել համախոհներ, լսել կայացած բիզնեսմենների հաջողության պատմությունները և խորհուրդներ ստանալ նրանցից»:

 

«Այս միջոցառումը հարևան շուկաներում ներդրումների հնարավորությունը բացահայտելու շատ լավ առիթ է Թուրքիայի ներդնողների համար և նոր գործընկերներ գտնելու լավ հնարավորություն է Թուրքիայի գործարարների համար», - կարծում է Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) Ձեռներեցության ծրագրի տնօրեն Ուսալ Շահբազը:

 

«Սթարթափ ուիքենդը» կանցկացվի ՏՏ ոլորտի տարածաշրջանային Հեքըթոն[ՅԱՆ]2014 միջոցառմանը զուգահեռ: Հեքըթոն[ՅԱՆ]-ը նորարարական գաղափարների և նախագծերի մրցույթ է: Այն Հանրային լրագրության ակումբի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի նախաձեռնությունն է և իրականացվում է 2011 թվականից: Հեքըթոն[ՅԱՆ]2014-ը կիրականացվի ՀԼԱ-ի և ՄԻԿ-ի կողմից՝ mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի հետ համատեղ և կունենա տարածաշրջանային և միջազգային ընդգրկում: Սթարթափ ուիքենդը, Հեքըթոն[ՅԱՆ]2014-ը, ինչպես նաեւ մյուս հարակից միջոցառումները համագործակցության ընդլայնման, նոր կապեր  ստեղծելու եւ ներդրումներ հայթայթելու բացառիկ հնարավորություն կընձեռեն ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների համար:

 

Ծրագրով նախատեսվող 2-րդ այցելությունը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերին: Նախօրոք ընտրված 10 հայաստանյան գործարարների խումբը կայցելի Թուրքիա: Գործարարները կմասնակցեն քննարկումների, կայցելեն առաջատար ինովացիոն կենտրոններ և ինժեներական լաբորատորիաներ:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր