Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Նկարիչների փոխայցելություններ
Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսության զարգացման հնարավոր խողովակներից մեկը մշակույթն է: Մասնավորապես թարգմանության կարիք չունեցող կերպարվեստի լեզուն ընկալելի, հոգեհարազատ և ընդհանուր կարող է լինել երկու հասարակությունների լայն շերտերի համար:

Կարևորելով արվեստի դերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման գործում՝ Հանրային լրագրության ակումբը Անատոլու Քյուլթյուրի հետ համատեղ իրականացնելու է «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը: 

 

Նախագծի շրջանակներում Հայաստանը և Թուրքիան ներկայացնող նկարիչների համար կկազմակերպվեն երկու փոխայցելություններ: Փոխայցելությունները տեղի կունեն 2014թ. սեպտեմբերին: Այցերից յուրաքանչյուրը կտևի 8 օր:

 

Այցերի ընթացքում նկարիչների մասնակցությամբ կկազմակերպվեն համատեղ բացօթյա արվեստանոցներ հանրային բանուկ վայրերում: Այս բացօթյա միջոցառումների ընթացքում ստեղծված կտավները կընդգրկվեն տպագրվելիք 2015թ. օրացույցում: Նկարիչներն իրենց հետ հյուրընկալող երկիր կտանեն նաև իրենց աշխատանքներից 2-3 օրինակ, որոնք կցուցադրվեն նախագծի սկզբում նախատեսվող համատեղ ցուցահանդեսնում Երևանում և Ստամբուլում: Նախագծի մասնակիծ նկարիչները վարպետության դասընթացներ կանցկացնեն արվեստի կրթական հաստատություններում Հայաստանում և Թուրքիայում, կմասնակցեն երկու երկրներում ժամանակակից արվեստում առկա խնդիրների և միտումների վերաբերյալ քննարկումների:

 

Նախագծին մասնակցելու համար Հայաստանից և Թուրքիայից 5-ական նկարիչներ կընտրվեն բաց մրցույթով՝ դիմումների հիման վրա:

Related Materials
Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ