Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Փոխանակման նախագծի վերջնաժամկետը տեղափոխվել է:
21.07.2014
Հրանտ Դինք հիմնադրամ
Թուրքիա-Հայաստան փորձի փոխանակման նախագծի վերջնաժամկետը տեղափոխվել է Հուլիսի 31-ին: Թուրքիայից և Հայաստանից 88 կազմակերպություն հանդիսանալու են հյուրընկալող կազմակերպություններ հարևան երկրի մասնագետների համար:

Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում գործարկել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը` ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից: 

 

Փորձի փոխանակման նախագծից օգտվելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում4-ից 8 ամիսների ընթացքումԲացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջարկվող փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները նաև կարող են առաջարկել ծրագրերի իրենց գաղափարները:

Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվումգիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/ թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն: Փորձի փոխանակման նախագծի և հյուրընկալող կազմակերպությունների մանրամասների համար սեղմեք այստեղ:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր