Եվրոպական միության նախաձեռնություն
Կղզի՝ կղզու մեջ․ Թուրքիայում գտնվող հայ միգրանտների կրթական կարիքների գնահատում
12.02.2016
Թեպետ Հայաստանի միգրացիոն պոտենցիալի համար ամենագրավիչ երկիրը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, սակայն անկախության տարիներից սկսած նկատվում են որոշակի միգրացիոն հոսքեր դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ: Սակայն այն պատճառով, որ այս ուղղությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում հայ միգրանտների համար ցանկալի համարվող վերջնակետ երկրների շարքում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը որևէ տվյալներ նախկինում չի հավաքագրել: Մինչդեռ հայ-թուրքական բացակայող դիվանագիտական հարաբերությունների պայմաններում հայ միգրանտները մատնված են լիակատար մոռացության և այս ուղղությամբ հետազոտություններ գրեթե չեն արվում. վերջինն արված է 2009թ.:

Այս հետազոտությունը ինչ-որ կերպ լցնում է այն դատարկությունը, որ կա հայ միգրանտների կեցության և կարգավիճակը ներկայացնող գրականությունում: Ամբողջական նկարագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ընտրանքային հետազոտության արդյունքներ
22.04.2015
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պատահականորեն ընտրված մոտ 1200 չափահասի շրջանում 2014թ. վերջին անցկացված սոցիոլոգիական հարցման նպատակը հայ-թուրքական հարաբերությունների ներկայի ընկալման և ապագայի ակնկալիքների բացահայտումն է: Հետազոտությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում Հայոց ցեղասպանության ճանաչման ու հիշատակման վարքագծի, Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի, հայ-թուրքական հարաբերությունների մասին իրազեկվածության և հաշտեցման հնարավոր ուղիների մասին:
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր