Եվրոպական միության նախաձեռնություն
Հանրային առաջին. Մեկնարկեց «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը». հայ և թուրք երիտասարդ ձեռներեցները նորարարական գաղափարներ կզարգացնեն
14.11.2014
Այսօր տրվեց «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի կարևոր միջոցառումներից մեկի՝ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» մեկնարկը, որն այնուհետև կշարունակվի նոյեմբերի 8-9-ը Գյումրիի Տեխնոպարկում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանրային լրագրության ակումբ»-ի հիմնադիր-ղեկավար Սեդա Մուրադյանը տեղեկացրեց, որ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը» նորարար գաղափարների մրցույթ է: Ըստ նրա՝ առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող երիտասարդ ձեռներեցները հավաքվել են և մրցելու են իրենց նորարար գաղափարներով ոչ թե միմյանց դեմ, այլ փորձելով համատեղ խառը խմբեր կազմելով՝ աշխատել նույն գաղափարի զարգացման վրա՝ այդ գաղափարից ստեղծելով կայուն բիզնես գաղափար, ինչպես նաև այդ գաղափարի նախատիպը, այսինքն՝ մոբայլ հավելվածը կամ կայքը, այն, ինչ կառաջարկեն մասնակիցները:
Առավոտ. «Սա պատմության ամենաաղետալի իրադարձություններից է, ամենավատ դեպքերից է մեր տարածաշրջանում»
27.10.2014
«Հարգելով Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կարեւորությունը՝ ես պետք է ասեմ, որ այնտեղ ես նոր բան չտեսա»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ Թուրքիայից ժամանած ազատ լրագրող Հուսեյն Հայաթսեւերը: Նրա հետ խոսեցինք Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան եւ Ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո, որը նախատեսված էր «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրով հայ եւ թուրք լրագրողների եւ բլոգերների ավտոբուսային շրջագայության շրջանակներում: Նշենք, որ այդ ճանապարհորդության ընթացքում հայ եւ թուրք լրագրողները եւ բլոգերները եղել են Թուրքիայի մի շարք քաղաքներում, եւ հիմա շրջագայությունը շարունակվում է Հայաստանում:
Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ