Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Լրագրողների համատեղ ճանապարհորդություն
Հայաստան, Թուրքիա | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Լրագրողների համատեղ ճանապարհորդություն՝ սեփական երկիրը նորովի ուսումնասիրելու ու հարևան երկիրը հասկանալու համար: Հայ և թուրք լրագրողների համատեղ ճանապարհորդությունը մի ավտոբուսով գերազանց հնարավորություն է տալիս նրանց՝ սեփական երկիրը նորովի ուսումնասիրելու ու հարևան երկիրը հասկանալու, երկու երկրների լրատվամիջոցներում հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ուշադրությունը մեծացնելու համար։

ԵՀՀ-ն համատեղ ճանապարհորդություն կկազմակերպի Հայաստանից և Թուրքիայից ութ հեռուստալրագրողների, ռեժիսորների, բլոգերների և լուսանկարիչների համար։ ԵՀՀ-ն կոնսորիցումի մյուս անդամների հետ համատեղ նախապես կմշակի մասնակիցների ընտրության չափանիշներն ու շրջագայության ծրագիրը։

 

Ընտրության չափանիշները կարող են ընդգրկել, օրինակ` լրագրողների նախկին փորձը հեռուստատեսային կամ տպագիր մամուլում հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման գործում:

 

Ուղևորության ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել ծրագրով նախատեսվող մի շարք միջոցառումների ևս։

 

Համատեղ շրջագայությունը լրագրողներին հնարավորություն կտա ծանոթանալու հարևան երկրի մշակութային, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների կարևորագույն գործիչների հետ, կոնսորցիումի անդամ այլ կազմակերպությունների ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում ԵՄ գործունեությանը։ Այս ծանոթությունները կանցկացվեն փոխկապակցված, համագործակցային և ակտիվ քննարկումների մթնոլորտում։

 

Շրջագայության արդյունքում, լրագրողների միջև կձևավորվեն մասնագիտական հարաբերություններ, դրան զուգահեռ, ճանապարհորդության ընթացքում յուրաքանչյուր լրագրող  հոդվածների շարք կամ վիդեո ռեպորտաժ կպատրաստի և կհրատարակի մամուլում և սոցիալական կայքերում։

Related Materials
Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ