Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Լրագրողների այցելություններ Հայաստան
Հայաստան | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Լրագրողների այցելություններ Թուրքիայից Հայաստան: Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության պակասը լրացնելու նպատակով, ԵՀՀ-ն առաջարկում է Թուրքիայի առաջատար հեռուստատեսային լրատվամիջոցների անձնակազմերի կարճատև այցելություններ Հայաստան։

Կոնսորցիումի անդամների աջակցությամբ, ԵՀՀ-ն այս առաջարկով կդիմի Թուրքական առաջատար մի քանի լրատվամիջոցների, որից հետո մասնակիցների ընտրություն կկատարի այն լրատվամիջոցներից, որոնք կհետաքրքրվեն այդ հնարավորությամբ: ԵՀՀ-ն կհոգա ճանապարհածախսը, սակայն չի հոգա հոնորարների և եթեր դուրս գալու ծախսերը։

 

Այցելությունները կկազմակերպվեն Հայաստանի կարևորագույն իրադարձությունների, ինչպես օրինակ` ապրիլի 24-ին նշվող ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կամ Անկախության տարեդարձի տոնակատարության շուրջ։

 

Սա հնարավորություն կտա ավելացնել հայ-թուրքական հարաբերությունների բազմակողմանի լուսաբանման ծավալները Թուրքիայի  մամուլում ` տպագիր մամուլում կամ հեռուստատեսությունում։ Այցելությունները հնարավորություն կստեղծեն քննարկումներ անցկացնելու թուրք և հայ գործընկերների միջև, իսկ քաղաքական նպաստավոր միջավայրի պայմաններում, նաև, քաղաքական գործիչների և հանրային կարծիք ձևավորող փորձագետների հետ։

 

Ծրագրի արդյունքում, Թուրքիայում հասարակության զգալի զանգված պատկերացում կստանա ժամանակակից Հայաստանի և հայերի մասին, միաժամանակ` Հայաստանի հանրությանը ներկայացնելով Թուրքիայի առաջատար և ազատամիտ լրագրողների դիրքորոշումներն ու տեսակետները։

Related Materials
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր