Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Դրամաշնորհային ծրագիր- Հայտերի ներկայացման հաջորդ վերջնաժամկետն է 2014թ.-ի սեպտեմբերի 15–ը
01.09.2014
Հայաստան, Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական ասամբլեա, Սիվիլիթաս հիմնադրամ
Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական Դրամաշնորհի երկրորդ փուլի ընտրության արդյունքներ:

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Առաջարկներ ներկայացնելու հրավեր

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների  մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր:Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ  տեղեկատվություն ապահովելու միջոցով։

 

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ),  Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։

 

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին:  Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ  նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը: 

 

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000 ԵՎՐՈ, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 30,000 ԵՎՐՈ դրամաշնորհներ շուրջ 20 դիմող անհատներին և կազմակերպություններին:  

 

Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող  կազմակերպություններին այն դեպքում, երբ առաջարկվող ծրագիրը նպաստում է Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չեն օգտագործվում շահույթ ստանալու նպատակով: 

 

Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.

  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը և սահմանափակումների նվազեցմանը: 
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում և Թուրքիայում գործող կազմակերպությունների և (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջև համագործակցություն կառուցելու բաղադրիչը:
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո:
  • Առաջարկվող ծրագիրը նորարա՞ր է և ապահովո՞ւմ է «ավելացված արժեք»:
  • Արդյո՞ք բյուջեն իրատեսական է և համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը:
  • Արդյո՞ք դիմողն ունի բավարար կարողություններ առաջարկվող ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:   

 

Կոնսորցիումի կողմից դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2014թ.–ի մայիսին և ընդհանուր առմամբ մինչև ծրագրի առաջին վերջնաժամկետը՝ 2014թ.-ի հունիսի 2-ը, ստացվել է 57 առաջարկ, որոնցից 34 առաջարկ՝ Հայաստանից և 23 առաջարկ՝ Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության արժանացան 7 առաջարկ, 4 առաջարկ Հայաստանից և 3 առաջարկ Թուրքիայից։

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում 200,000 եվրո կազմող ընդհանուր բյուջեից արդեն հատկացվել է 130,000 եվրո գումարի չափով ֆինանսավորում։  Դրամաշնորհային ծրագիրը կշարունակի երկու երկրների անհատներին և կազմակերպություններին 5,000 եվրոյից սկսած մինչև 30,000 եվրո գումարի չափով դրամաշնորհներ տրամադրել։ 

 

Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2014թ. հոկտեմբերին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. նոյեմբերին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):

 

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.

 

-       Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով

-       Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով

-       Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)` միայն PDF ձևաչափով:  

 

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային կապի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected].

 

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)`  [email protected]

 

Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին:

 

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Վազգեն Կարապետյանին (հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 105), էլ.փոստ` [email protected]):  

 

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Բուրջու Բեջերմենին (հեռ.` +90 212 240 33 61, [email protected]):

  

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր