Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը սպասում է Ձեր հայտերին
08.06.2016
Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ

Վերջնաժամկետը՝ հունիսի 24, 2016

Հրանտ Դինք հիմնադրամը հպարտորեն ազդարարում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի 7-րդ փուլի հայտերի ընդունման մեկնարկը:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը նպատակ ունի ավելացնելու ուղղակի կապերը և խթանելու համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։ Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիս ընկած ժամանակահատվածում կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ հարևան երկիր այցելելու և տարբեր ոլորտներում իրենց ուսումնասիրություններն ու գործունեությունը ծավալելու համար: Ճանապարհորդական դրամաշնորհը կհոգա դրամաշնորհառուների միջազգային և միջքաղաքային ճանապարհածախսերը: 

2016-2017թթ.-ի Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի օրացույց
Փուլեր Հայտերի ընդունման վերջնաժամկետ Դրամաշնորհառուների հրապարակում Ընտրության թիրախներ
7-րդ հունիսի 24, 2016 հուլիսի 5, 2016 45 դրամաշնորհառու՝ 29 Թուրքիայից, 16 Հայաստանից
8-րդ օգոստոսի 24, 2016 սեպտեմբերի 10, 2016 45 դրամաշնորհառու՝ 29 Թուրքիայից, 16 Հայաստանից
9-րդ նոյեմբերի 24, 2016 դեկտեմբեր 10, 2016 45 դրամաշնորհառու՝ 29 Թուրքիայից, 16 Հայաստանից
10-րդ փետրվարի 24, 2017 մարտ 10, 2017 45 դրամաշնորհառու՝ 29 Թուրքիայից, 16 Հայաստանից

 

 

Դուք կարող եք հայտ ներկայացնել վերը նշված ցանկացած փուլի համար՝ ընտրելով որևէ ժամանակահատված ստորև ներկայացված այցերի համապատասխան ժամանակացույցից:

 

Այցերի համապատասխան ժամանակացույց
հուլիս 10, 2016 - սեպտեմբեր 31, 2016
սեպտեմբեր 15, 2016 - դեկտեմբեր 31, 2016
դեկտեմբեր 15, 2016 - մարտ 31, 2017
մարտ 15, 2017 - հուլիս 15, 2017

 

 

Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հրանտ Դինք հիմնադրամը 2014թ.-ի ապրիլից մինչև 2015թ.-ի մայիս ընկած ժամանակահատվածում աջակցել է Թուրքիայից և Հայաստանից 210 անհատի՝ հարևան երկիր այցելելու համար: 2015թ.-ի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը աջակցել է 26 անհատի այց՝ շնորհիվ Երևանի և Անկարայի Բրիտանական դեսպանատների համատեղ ֆինանսական աջակցության: Հարևան երկիր կատարած իրենց այցերից հետո դրամաշնորհառուները իրենց փորձն ու տպավորությունները կիսել են Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստեղծված է ծառայելու որպես ռեսուրս, որը կխրախուսի շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնություններին և անհատներին` այդ թվում երիտասարդական նախաձեռնություններին, ուսանողներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնագիտական կազմակերպություններին, ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, գիտնականներին և հետազոտողներին, լրագրողներին, բժիշկներին, իրավաբաններին, քաղաքացիական ծառայողներին, հրատարակիչներին, արվեստագետներին, սպորտային ակումբներին, բիզնեսներին և ՏԻՄ ներկայացուցիչներին, ովքեր ունեն հարևան երկիր այցելելու կոնկրետ նպատակներ: Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի միջոցով հիմնադրամը նպատակ ունի իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համատեղ նախաձեռնությունների իրականացմանն այնպիսի տարբեր թեմատիկ ոլորտներում, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, երիտասարդությունն ու կամավորությունը, մարդու իրավունքներն ու ժաղովրդավարությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, պատմությունը, մշակույթն ու արվեստը, համայնքային զարգացումը, սպորտը, գենդերային խնդիրները, բժշկությունը, իրավագիտությունը, տեխնոլոգիաները, տարածաշրջանային համագործակցությունը և եվրաինտեգրումը:

Ճանապարհորդական դրամաշնորհի հայտերը գնահատվելու են անկախ ընտրող հանձնաժողովի կողմից, որը կազմված է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 6 անդամներից: Ընտրության արդյունքները և դրամաշնորհառուների ցանկը կհրապարակվեն Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝


Անահիտ Մինասյան Դիկրան Ալտուն 
Ֆերայ Սալման 
Գայանե Մկրտչյան 
Գյուլեսին Նեմուտլու 
Նելլի Մինասյան

Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը։ 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտը լրացնելու համարսեղմեք այստեղ։ 

Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Աննա Եղոյանին, Արմենուհի Նիկողոսյանին և Նազլը Թյուրքերին [email protected] հասցեով: 

2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Գյումրիում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) հետ:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր