Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Հեռուստատեսային թոք-շոուներ
Հայաստան | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հեռուստատեսային թոք-շոուներ,որոնց նպատակն է բարձրացնել հայ-թուրքական հարաբերությունների մասին իրազեկվածությունը: Շուրջ չորս տարի «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով ԵՀՀ-ն հեռարձակում է «Հոդված 27» հաղորդաշարը, որի յուրաքանչյուր հաղորդում ունի մոտ 10 000 հեռուստադիտող։ Հաղորդումները «Համասփյուռ» ցանցի և արբանյակային կապի միջոցով հեռարձակվում են նաև մարզերում և աշխարհով մեկ։

Հաղորդմանը մասնակցում են պետական, հասարակական, գործարար ոլորտներից կամ լրատվամիջոցներից հրավիրված հինգական մասնագետ և մեկ հաղորդավար: Երկխոսությանը նպաստող հաղորդումների դեպքում, ԵՀՀ-ն հնարավորության դեպքում աշխատում է ընդգրկել «մյուս կողմի» ներկայացուցիչ` տվյալ երկրի դիրքորոշումն ու տեսակետը հայ հեռուստադիտողին ներկայացնելու համար։

 

ԵՀՀ-ն կհեռարձակի վեց հեռուստատեսային թոք-շոու, որոնցից առնվազն երեքում կներգրավվեն Թուրքիայից հրավիրված մասնագետներ։ Սա հնարավորություն կտա հայ հեռուստադիտողին քննարկվող թեմայի մասին լսել թուրքական տեսակետը։

 

Թոք-շոուների հասցեատերը հիմնականում կրթված հեռուստադիտողն է, որին և հնարավորություն կտրվի տեղեկանալ հայ-թուրքական կարգավորման այլնտրանքային գործընթացի, ինչպես նաև` կոնսորցիումի այլ անդամների կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Արդյունքում, Հայաստանի հասարակության մի զգալի զանգված իրազեկված կլինի հայ-թուրքական հարաբերությունների մասին (տեղեկացվածության մակարդակը կչափվի «Էյ Ջի Բի Նիլսեն» լրատվական մոնիտորինգային համակարգի տրամադրած տվյալների միջոցով), ինչպես նաև տեղյակ թուրք հասարակության առաջադեմ և ազատամիտ ներկայացուցիչների տեսակետին և դիրքորոշմանը։

Related Materials
Օրացույց
Դեկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ