Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
YavaşGamats ամառային դպրոց
Հայաստան, Թուրքիա | Քաղաքացիական ասամբլեա
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, «YavaşGamats ամառային դպրոց». ՀՔԱ-ն կկազմակերպի երկու հաջորդական մեկշաբաթյա «ՅավաշԳամաց» գործնական պարապմունքներ/սեմինարներ Հայաստանի և Թուրքիայի ուսուցիչների ու ուսանողների համար: Թուրքիայի և Հայաստանի երիտասարդների մասնակցությամբ ՀՔԱ ամառային դպրոցների առաջին փուլը մեկնարկել է 2005 թվականին Անտակիայում (Թուրքիա)` երկու երկրների հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը նպաստելու նպատակով: Եվրոպայի Խորհրդի կողմից աջակցվող այս ծրագրի հաջողությունը և արդյունքները հեռավոր ու լայն արձագանք են գտել` ստեղծելով մոդել նմանօրինակ նախաձեռնությունների համար:

Կրթությունը բազմակողմանի և պարարտ հարթակ է ստեղծում հակամարտությունների առնչությամբ կոլեկտիվ ընկալումների, մտածելակերպերի, մոտեցումների և վարքագծի ձևավորման, արտահայտման և փոխակերպման համար: Եթե Հայաստանում և Թուրքիայում մշակված կրթական ծրագրերի բովանդակությունը և մեթոդաբանությունը կարող են այնքան էլ խոստումնալից չլինել սոցիալական մակարդակով հաշտեցման խոչընդոտները հաղթահարելու և Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունների միջև  անվստահության մթնոլորտը վերացնելու առումով, ապա երկու երկրների ուսուցիչների ձեռքերում են գտնվում ստեղծված համակարգում աշխատելու հնարավոր միջոցները` չսպասելով բովանդակության ոլորտում ընդհանուր քաղաքականության բարեփոխումների իրագործմանը:

 

Ուսուցիչները` պաշտոնական կրթական համակարգում կրթողների ամենամեծ և անմիջական խումբը, պետական ծառայողներ չեն, սակայն նրանք ցանկացած սոցիալական փոխակերպումների գործընթացի պոտենցիալ գլխավոր դերակատարներն են: Անշուշտ, նրանք պարտավոր են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները` կրթական ծրագրերի և ուղեկցող վարչական նորմերի պահանջներին համապատասխան: Սակայն, նոր մանկավարժական հեռանկարների լույսի ներքո, թվում է, որ այն հարցը, թե «ինչպես» են նրանք ուսուցանում նույնքան վճռորոշ է (եթե ոչ ավելի վճռորոշ), որքան այն, թե «ինչ» են նրանք ուսուցանում:

 

«Ինչպես» են նրանք շփվում իրենց աշակերտների հետ դասարանում և իրենց գործընկերների հետ դպրոցական մթնոլորտում, «ինչպես» են նրանք մասնավորապես արձագանքում/վերաբերում կոնֆլիկտներին և ինչպես են լուծում դրանք, վկայում է այն, թե ինչպես են ուսուցիչներն իրականում ուղղորդում իրենց աշակերտներին: Ինքնակալ/ինքնիշխան, թե՞ ժողովրդավարական վարքագիծ: Բազմակողմանիություն և հնարամտություն խաղաղության կառուցման գործում, թե՞ հակամարտությունների խորացում:

 

Ուսումնական և լսարանային ամենօրյա շփման «միկրո-տիեզերք» միջավայրում մասնագիտական կարողությունների հզորացումը, որը նպատակաուղղված կլինի ժողովրդավարական քաղաքացիության հմտությունների զարգացմանը և ժողովրդավարական գործելակերպերի խթանմանը, ինչպես նաև հակասությունների ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, կնպաստի բազմակարծիք ժողովրդավարության ընդունմանը, ամենօրյա կյանքում իրավունքների/ազատությունների պաշտպանությանը և խաղաղության հաստատմանը` որպես հակամարտությունների ու հարցերի մոտեցման ու ընթացիկ հարցերի քննադատական գնահատման հիմնարար միջոց: Եթե դասարանում ուսուցիչները հանդես գան որպես ընդօրինակման ենթակա մոդելներ և լեզվամտածողության, մտածելակերպի, դիրքորոշումների ու գործելակերպերի զարգացման «բազմապատիչներ», ինչպես նաև ուղղորդեն ու քաջալերեն խաղաղությանը, վստահությանը և հաշտեցմանը նպաստող դիրքորոշումները/վարքագծերը, ապա նրանց կհաջողվի ձևավորել դրական տեսլական երեխաների և երիտասարդության շրջանում:

 

Կրթողների (անձինք, որոնք մասնագիտական բնագավառում աշխատում են որպես ուսուցիչներ, կամ ներկայումս մանկավարժական ԲՈՒՀ-երի ուսանողներ են) շրջանում այս պոտենցիալի տարածումը խոստումնալից ասպարեզ է բացում երկու երկրների քաղաքացիական հասարակության մակարդակով կապերի ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև փոխվստահության ձևավորման համար: 

 

Ուսուցիչների (որպես թիրախային խմբի) շրջանում նմանօրինակ աշխատանքների իրականացմանը զուգահեռ` ՀՔԱ-ն առաջարկում է կազմակերպել երկու հաջորդական մեկշաբաթյա տևողությամբ «ՅավաշԳամաց» գործնական պարապմունքներ/սեմինարներ, որոնց կմասնակացեն մոտ 40 մասնակից յուրաքանչյուր երկրից` Հայաստան և Թուրքիա: Մեկշաբաթյա ծրագրերի երկու փուլերի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի մոտ 80 անձ, որոնց 50%-ը կլինեն երիտասարդ ուսուցիչներ (մինչև հինգ տարի աշխատանքային փորձով), իսկ մյուս կեսը` ԲՈՒՀ-երի (գերադասելի է մանկավարժական ԲՈՒՀ-երի) ուսանողներ:

 

Այս  ծրագրային գործունեության մեթոդաբանությունը  կառուցված է հետևյալի շուրջ. ա) մասնակիցների շրջանում բարեկամական, արդյունավետ միջավայրի ստեղծում, բ) բաղկացուցիչ խմբերի շրջանում ակտիվ համագործակցության խթանում և գ) մասնագիտական և միջանձնային հաղորդակցման հմտությունների զարգացում` փոխըմբռնման և վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով: Այդ գործունեությունը կլրացվի մեդիային, արվեստին և երիտասարդությանն առնչվող մի շարք այլ գործողություններով, քանի որ բոլոր այդ գործողությունները հիմնականում ուղղված են նույն երիտասարդական լսարանին: 

Related Materials
Օրացույց
Հոկտեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ