Հուլիսի 18-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հանրային ներկայացումը: 2014թ. հունվարին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության, իրականացվում` Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հանրային ներկայացման տեսանյութը պատրաստված Սիվիլնեթի կողմից դիտեք այստեղ:
Հունիսի 1-7-ը Դիլիջանի Դարավանդ հանգստյան գոտում տեղի ունեցավ «Հա՛հ» անունը կրող մեկշաբաթյա սեմինար։ Սեմինարն ընդգրկում էր գրական թարգմանիչների մասնագիտական դասընթաց, գործնական պարապմունքներ և ստեղծագործական քննարկումներ։ Թարգմանիչները համատեղ աշխատելու հնարավորություն ունեին սեմինարը վարող երեք հրավիրյալ փորձառու մասնագետների, ինչպես նաև ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի հետ։