Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Դույգու Բոստանչիի «Այգեստան» ֆիլմի ցուցադրությունը
25.04.2017
Հայաստան |
Եկեք հրաժեշտ տանք Nest-ի նկարիչներին եւ Համայնքային կենտրոնի բնակիչ Դույգու Բոստանչիին եւ դիտենք նրա «Այգեստան» ֆիլմը ժամանակակից արվեստի ինստիտուտի Երևանյան այգում: Դույգուն այստեղ է որպես Ժամանակակից արվեստի ինստիտուտի դասախոս, եւ այս ցուցադրությունը հնարավոր է դարձել Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից իրկանացվող Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի շնորհիվ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Նա հետազոտություն է իրականացրել Հայաստանի եւ Թուրքիայի ավանդական պարերի մասին: Դրանց հիման վրա նա ստեղծեց ժամանակակից բեմադրություն Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Բացի ժամանակակից պարուհի լինելուց՝ նա նաև լուսանկարիչ եւ տեսահոլովակների բեմադրիչ է:


Հայաստանում գտնվելու ընթացքում Դույգուն անձնական բլոգ է գրել՝ կիսելով իր փորձը Թուրքիայի ժողովրդի հետ: Այս փորձը կիսելով՝ նա ցանկանում էր լրացնել Հայաստանի մասին այն բացը, որ թուրքերը ունեն: Այս ֆիլմով նա ամփոփում է իր բլոգը՝ կիսվելով իր Հայաստանյան փորձառությամբ ավելի մեծ լսարանի հետ: Ֆիլմը ոչ միայն Հայաստանում ապրելու մասին է, այլեւ սերտորեն կապված է կյանքի հետ:

 

Օրը՝
Ապրիլի 25, ժամը՝ 19:30 – 22:00


Վայր՝ 

Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Ֆիզկուլտուրնիկների 48, Այգեստան 5-րդ փողոց, 0040, Երևան, Հայաստան

 

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր