Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը կամփոփի իր աշխատանքները
29.03.2016
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Մարտի 25-ին 18:00-ին Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48) տեղի կունենա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծի եզրափակիչ միջոցառումը: Միջոցառման շրջանակներում նախագծի հայաստանցի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց գաղափարները ներկայացնել ոլորտի առաջատար մասնագետներից բաղկացած հեղինակավոր ժյուրիին՝ կիրառելով դասընթացում սովորած հմտությունները:

Նախագծին մասնակցել է  ՏՀՏ ոլորտը ներկայացնող 12 երիտասարդ՝ մագիստրանտներ, բուհերի շրջանավարտներ  և սկսնակ ձեռներեցներ, ովքեր չորս ամիս շարունակ ներգրավված են եղել նախագծի բոլոր փուլերում:

 

Միջոցառմանը որպես ժյուրի ներկա կլինեն՝

 

Մարինա Մխիթարյան՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի «Կոլբա Լաբ»-ի ղեկավար,

Նարինե Կոտիկյան՝ Մոնետիս, մարքեթինգի ղեկավար,

Պավել Սնխչյան՝ Փոխնախագահ,  Sourcio,

Ջեմմա Իսրաելյան՝ CEED Հայաստանի տնօրենը,

Ռոբերտ Գասպարյան, BetConstruct,

Սամվել Մարտիրոսյան՝ տեղեկատվության անվտանգության փորձագետ,

Վահե Թորոզյան՝ HitBits, Գլխավոր տնօրեն:

 

Ժյուրիի անդամներն իրենց դիտարկումներով և խորհուրդներով կօգնեն երիտասարդ ձեռներցներին բարելավել իրենց բիզնես գաղափարը, ինչպես նաև այն արդյունավետ ներկայացնելու հմտությունները:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Հայաստան) մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից: 

Ուղիղ Հեռարձակում
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր