Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Անկարայում գործող ակսելերացիոն կենտրոնը հյուրնկալում է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ ձեռներեցներին
01.02.2016
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Հունվարի 31-ից –փետրվարի 4-ը Հայաստանից բարձր կուրսերի ուսանողների, երիտասարդ շրջանավարտների և սկսնակ ձեռներեցների 12 հոգուց բաղկացած խումբը աքսելերացիոն նախագծի շրջանակներում կմասնակցի  քառօրյա ինտենսիվ դասընթացի: Դասընթացի մասնակիցների շարքում են նաև Թուրքիայի ՏՀՏ ոլորտի 8 երիտասարդ ներկայացուցիչ: Աքսելերացիոն ծրագիրը կվարի Անկարայի Viveka ինկուբացիոն կենտրոնը՝ մասնակիցներին հնարավորություն տալով խորացնել և ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ՝ տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական գաղափարների ձևավորման և իրականացման հիմնական փուլերի վերաբերյալ:

 

Ծրագիրը ներառում է նաև ճանաչողական այցեր ՏՀՏ գերազանցության կենտրոններ և կազմակերպություններ, այդ թվում՝ ODTÜ  տեխնորպարկ, Bilkent սայբերպարկ, ԱՏՈՄ խաղերի ինկուբատոր  և այլն:

 

Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված է լինելու մեկ առանձին թեմայի, ինչպես օրինակ՝ Գաղափարի մշակում, Բիզնես մոդելի զարգացում, Ներդրողին գաղափարի ներկայացում, սթարթափ գաղափարների մարքեթինգ և այլն:

 

Աքսելերացիոն դասընթացը կվարեն Viveka-ի դասընթացավար Էմին Օկուտանը իր հայաստանյան գործընկեր  Նարինե Կոտիկյանի հետ միասին: Դասընթացի անցկացմանը կօժանդակեն  «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի առաջին փուլի մասնակից Evreka (Թուրքիա) և Home Planning (Հայաստան) թիմերի ներկայացուցիչները:

 

Նախագիծն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի համագործակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը և Bet Construct-ը աջակցում են Հայաստանում նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Հայաստան) մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից: 

 

Հանրային լրագրության ակումբ

 

Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ  առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:

 

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)

 

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր