Եվրոպական միության նախաձեռնություն
Իրավական գենդերային մշակութային հիմնադրամ ԼԻԶԱ (Հայաստան): «Թուրքիայի կին բեմադրիչների ֆիլմերի ցուցադրում ԿԻՆ փառատոնում»
17.12.2014
ԿԻՆ կինոփառատոնի նպատակն է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային հարաբերությունների զարգացմանը Հայաստանի և Թուրքիայի կին ֆիլմարտադրողների մասնագիտական կապերի հաստատման և փոխայցելությունների միջոցով: «Իրավական գենդերային մշակութային հիմնադրամ ԼԻԶԱ» դրամաշնորհառուն կապահովի Թուրքիայի կին ֆիլմարտադրողների մասնակցությունը և նրանց ֆիլմերի ցուցադրությունը 2014թ. նոյեմբերի 1-ից 5-ը Հայաստանում կազմակերպվող «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնին:

Դրամաշնորհառուն նաև կհրատարակի կինոփառատոնի 300 կատալոգ և 100 պաստառ, կկազմակերպի «Կանայք կինոարվեստում» վերնագրով կլոր-սեղան` քննարկում Թուրքիայից ժամանած հյուրերի և փառատոնի տեղական և միջազգային մասնակիցների ներգրավմամբ:

 

Ծրագիրը նպատակ ունի նպաստել նոր ավանդույթի ձևավորմանը, Թուրքիայում և Հայաստանում կազմակերպվող կինոփառատոններին Հայաստանի և Թուրքիայի կին ֆիլմարտադրողների փոխադարձ մասնակցության ապահովմանը:  

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր