Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Գյումրին հյուրընկալեց «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մասնակիցներին
08.09.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
«Նկարիչների փոխայցելություններ» նախագծի hայաստանյան այցի չորրորդ օրը` սեպտեմբերի 4-ին, Թուրքիայից ժամանած և հայաստանյան նկարիչները ուղևորվեցին Գյումրի քաղաք:

Գյումրիի այցը սկսվեց Գյումրիի կենցաղի թանգարանից, որից հետո երիտասարդ նկարիչները այցելեցին նաև Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան: Այնուհետև խումբը հյուրընկալվեց Բեռլին Արթ Հոթելում, որտեղ նրանց համար վարպետաց դաս անցկացրեց գյումրիաբնակ  երիտասարդ նկարիչ Կարեն Բարսեղյանը՝ նախագծի մասնակիցներին ծանոթացնելով իր ուրույն աշխատանքային տեխնիկային:  Երիտասարդ նկարիչները մեծ ոգևորությամբ փորձեցին աշխատել իրենց համար նոր տեխնիկայով, որն իրենից ներկայացնում էր կոլաժի և նկարի համադրում տարբեր նյութերի կիրառմամբ:

 

Նկարիչ Կարեն Բարսեղյանը ծնվել է 1979-ին Գյումրիում: 2003-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Մասնակցել է Haystack Mountain արհեստների դպրոցի (ԱՄՆ) մեկամսյա փոխանակման ծրագրին:

Իր գործերը Բարսեղյանը ցուցադրել է Հայաստանում և Եվրոպայում, ինչպես նաև եղել է որոշ նախագծերի համադրող Գյումրիում և Գյումրու VII միջազգային Բիենալեին: Բարսեղյանը 15/3 մշակութային խմբի համահիմնադիրն է (2007): Ապրում և ստեղծագործում է Գյումրիում:  Նրա աշխատանքները մշտապես ցուցադրվում են Գյումրու Բեռլին Արտ Հոթելում: Կարեն Բարսեղյանը ունեցել է նաև  երեք անհատական ցուցահանդես:

 

Այցի ավարտին մասնակից նկարիչները հնարավորություն ունեցան շրջել  քաղաքի  կենտրոնական հրապարակներում և փողոցներում, ծանոթանալ Գյումրիի ինքնատիպ  ճարտատարապետությանը և հարուստ պատմությանը: 

 

Նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին Երևանում և կշարունակվի մինչև սեպտեմբերի 7-ը: Նախագծի երկրորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում՝ սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5:

 

Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսության զարգացման հնարավոր խողովակներից մեկը մշակույթն է: Կարևորելով արվեստի դերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման գործում՝ Հանրային լրագրության ակումբը Անատոլու Քյուլթյուրի հետ համատեղ իրականացնում է այս նախագիծը՝ հավատալով, որ  թարգմանության կարիք չունեցող կերպարվեստի լեզուն ընկալելի, հոգեհարազատ և ընդհանուր կարող է լինել երկու հասարակությունների լայն շերտերի համար:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր