Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Մեդիա-ավտոբուս՝ Հայաստանի և Թուրքիայի լրագրողների և բլոգերների համար
13.10.2014
Հայաստան, Թուրքիա | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հոկտեմբերի 13-ից-26-ը Հայաստանի եւ Թուրքիայի լրագրողներից ու բլոգերներից բաղկացած խումբը կմասնակցի երկու երկրների տարածքում իրականացվող շրջագայությանը:

Շրջագայությանը մասնակցում են 10 լրագրող Հայաստանից և 10 լրագրող Թուրքիայից: Նրանք հոկտեմբերի 13-19 ավտոբուսով շրջելու են Թուրքիայի (Ստամբուլ, Իզմիր, Ֆեթիյե, Անթալիա, Կապադովկիա, Անկարա) և 20-26 շրջելու են Հայաստանի (Դիլիջան, Երևան, Սևանա լիճ, Սիսիան, Գառնի) բնակավայրերով, որի ընթացքում  պատրաստված ճամփորդական նոթերը, տեսանյութերը, հարցազրույցներն ու վերլուծականները հրապարակվելու են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում ինչպես նաեւ www.armenia-turkey.net կայքում: Շրջագայության վերաբերյալ նորությունները նույնպես հրապարակվելու են www.armenia-turkey.net -ում:

 

Շրջագայության նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանում և Թուրքիայում բնակվող լրագողներին և բլոգերներին բացահայտել հարևան երկիրը, ինչպես նաև վերաիմաստավորել սեփական երկիրը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների փոխադարձ ճանաչմանը, ինչպես նաև հայ և թուրք լրագրողների միջև մասնագիտական կապերի հաստատմանը:

 

2011-ին և 2012-ին ավտոբուսային շրջագայություններ են կազմակերպվել համապատասխանորեն Մեդիա նախաձեռնություններ կենտրոնի (նախկին Ինտերնյուզ Հայաստան) և ԵՀՀ-ի կողմից։ Այդ շրջագայությունները հնարավորություն են տվել հայ և թուրք լրագրողներին ճամփորդել Թուրքիայում և Հայաստանում` այցելելով պատմա-մշակութային բազմաթիվ վայրեր, հանդիպել կառավարության, քաղաքացիական հասարակության, լրագրողների, գիտական շրջանակների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին, նրանց հետ քննարկել Հայաստան-Թուրքիա կարգավորման տարբեր հեռանկարները։ Շրջագայությունները յուրօրինակ հնարավորություն են ընձեռել լրագրողներին և բլոգերներին հաստատել մարդկային և մասնագիտական կապեր, վերաբացահայտել իրենց  երկիրը, ճանաչել հարևան երկիրը և ավելի լավ հասկանալ Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ կապված արգելքներն և նրբությունները՝ հանդիպելով զանազան մարդկանց տարբեր բնակավայրերում։ Շրջագայությունները նաև հնարավորություն տվեցին առավել ամբողջական պատկերացում կազմել հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ առկա տեսակետների բազմազանության մասին,  և մասնակիցների կողմից ստեղծվեց ֆեյսբուքյան էջ, որը գործում է մինչ օրս՝https://www.facebook.com/groups/138273512963043/:

 

Այս տարվա ավտոբուսային շրջագայությունը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության «Կայունության գործիքի» ֆինանսական աջակցությամբ:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր