

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Մայիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս և մրցանակաբաշխություն, որի ընթացքում կամփոփվի «Հայաստան-Թուրքիա ձեռներեցների փոխայցելություններ» և Հայաստանից ու Թուրքիայից սկսնակ ձեռներեցների 6 թիմերի համար նախատեսված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա (2015 փետրվար-մայիս) նախագծերը:
Ասուլիսի ընթացքում հայտարարվեցին մայիսի 12-ին տեղի ունեցած մրցույթի հաղթողները:
Մայիսի 12-ին 14:30-ին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա նախագծի 3-րդ՝ եզրափակիչ փուլի շրջանակներում նախագծում ներգրավված երիտասարդ սկսնակ ձեռներեցների երեքական թիմերի (Հայաստանից և Թուրքիայից) ներկայացուցիչները ներկայացրեցին չորս ամիսների ընթացքում լրամշակած իրենց բիզնես գաղափարները, ինչպես նաև ստեղծած նախատիպերը:
Մայիսի 11-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30) անցկացվեց բաց դասախոսություն՝ «Սթարթափ և ձեռներեցություն. ի՞նչ է դա ենթադրում» թեմայով: Դասախոսությունը կկարդա Թուրքիայից ժամանած Istanbul Startup Angels-ի գործընկեր և ներդրող Էմրե Օզբեկը:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |