

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գիտաժողովը նախաձեռնվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում:
Գիտաժողովի նպատակն է ստեղծել մտքերի փոխանակման և երկխոսության հարթակ Հայաստանի և Թուրքիայի հետազոտողների, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական հատվածի միջև:
Գիտաժողովը կմեկտեղի շուրջ 40 մասնակցի Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից: Գիտաժողովում կներկայացվեն ու կքննարկվեն տնտեսության, զբոսաշրջության, միջազգային հարաբերությունների, սոցիալ-հոգեբանական և այլ ոլորտներ ներկայացնող հետազոտություններ:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԼԵԶՈՒՆ
Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու անգլերենն են՝ համընթաց թարգմանությամբ:
ՕՐԱԿԱՐԳ
Օրակարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
ԳՐԱՆՑՈՒՄ
Գիտաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ մինչև մայիսի 15-ը:
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ խնդրում ենք գրել ծրագրի համակարգող Նարինե Իշխանյանին
[email protected] հասցեով կամ զանգահարել (+37410) 57 48 68 (ներքին` 103)
հեռախոսահամարով:
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՄԱՍԻՆ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամ
Գիտաժողովի կազմակերպիչը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-
Հայաստան հիմնադրամն է: ՀՌԿԿ-Հայաստանն իր գործունեությունն սկսել է 2003 թվականին՝ որպես
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնված Հետազոտական ռեսուրսների
կովկասյան կենտրոնների ցանցի մի մաս: Երկար տարիներ զարգանալով Նյու Յորքի Քարնեգի
կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի
ծանրակշիռ աջակցությամբ, 2013թ. կեսերից ՀՌԿԿ-Հայաստանը ստացել է անկախ հիմնադրամի
կարգավիճակ՝ շարունակելով հետապնդել հասարակագիտական հետազոտություններն ու
հանրային քաղաքականության վերլուծությունը խթանելու հիմնական նպատակը: Հավելյալ
տեղեկության համար խնդրում ենք այցելել www.crrc.am կայք:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն
իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից
բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական
աջակցությամբ §Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի¦ շրջանակներում: Ծրագրի
երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա: Ծրագրի
նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության
հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |