Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Մոնիթորինգի արդյունքների ներկայացում. ազգայնականությունը եւ սեքսիզմը պատմության դասագրքերում Թուրքիայում եւ Հայաստանում
22.04.2017
Թուրքիա |
Որպես «Հիշողության եւ մոռացության քաղաքականություն. պատմաբանների եւ պատմության ուսուցիչների ցանցի ստեղծումը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» ծրագրի մի մաս՝ Թուրքիայի եւ Հայաստանի պատմաբանները եւ պատմության ուսուցիչները պատրաստել են զեկույց Թուրքիայի եւ Հայաստանի պատմության դասագրքերի վերլուծության վերաբերյալ: Զեկույցը կներկայացվի Ստամբուլում նախքան Երեւանում մայիսին միջազգային համաժողովի ընթացքում ներկայացնելը:

Վայր՝ Պատմության հիմնադրամ

Օր՝ ապրիլի 22, 2017, ժամը՝ 14.00-16.00
Բանախոսներ՝ Օզլեմ Չայկենթ, Օինար Սայան, Մարիա Կարապետյան, Ֆիրաթ Գյուլլու, Օմեր Թուրան
Լեզուներ՝ թուրքերեն և անգլերեն

Ծրագրի գործընկերներն են Պատմության հիմնադրամը, «Կոնֆլիկտների փոխակերպման կենտրոնը», Բիլգի համալսարանի «SECBIR» կենտրոնը, Երեւանի պետական համալսարանը եւ Երիտասարդ պատմաբանների միությունը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն աջակցող ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ Ֆրիդրիխ Էբերտ Ստիֆտունգի Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցչությունների աջակցությամբ:

 

 

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր