Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Հայաստանից և Թուրքիայից ներդրողների կապերի խթանմանն ուղղված ընդունելություն-երեկույթ
20.07.2017
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Որպես շարունակություն մայիսին Երեւանում տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում» միջոցառմանը՝ Հանրային լրագրության ակումբը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հետ համատեղ հուլիսի 20-ին բացառիկ ընդունելություն-երեկույթ կանցկացնեն՝ ուղղված Հայաստանից և Թուրքիայից ներդրողների կապերի խթանմանը, որին կմասնակցեն Ստամբուլում գործող վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ, հրեշտակ ներդրողներ, ինչպես նաեւ տեղացի ստամբուլահայ ազդեցիկ գործարարներ եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն կունենան իմանալ ավելին ՏՏ ոլորտում հայաստանյան ներդրումային միջավայրի մասին, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները Հայաստանում, ինչն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի հետագա հնարավոր ներդրումների համար դիտարկել հայկական ՏՀՏ էկոհամակարգը:

Հայաստանի պատվիրակները հանդես կգան համառոտ ելույթներով՝ Հայաստանի նորարարական եւ ձեռնարկատիրական էկոհամակարգի, դրա առաջխաղացման եւ ապագայի, ինչպես նաեւ Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ:

 

Մասնակցությունը՝ հրավիրատոմսերով:

 

Հայաստանյան պատվիրակության կազմում են՝

  • Աշոտ Արզումանյան՝ SmartgateVC-ի գործընկեր
  • Խեսուս Լոսանո՝ Ձեռնարկատեր, Silicon Seeds
  • Արեգ Գևորգյան՝  Բիզնեսի զարգացման ղեկավար «Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների» կենտրոնում
  • Արամ Քեռյան՝ Գործառնական ղեկավար Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության եւ արտադրության նորարարության կենտրոնում (EPIC), նաև դասավանդում է մի քանի առարկա Գիտության եւ ինժեներության ֆակուլտետում

Նախաձեռնությունը իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) կողմից՝որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը և կայունության հաստատմանը, ժողովրդավարական բազմակարծությանը, ինչպես նաև սոցիալական ներգրավվածությանը հասարակությունների միջև և ներսում:

 

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծ. սեպտեմբեր 1, 2014
մամուլի ասուլիս
ծանոթացում
մեկնարկ
շրջայց Երևանում
շրջայց Երևանում
Սոցիալական կայքեր