

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Գործարար կապերի խթանմանն ուղղված հանդիպումները տեղի կունենան Ստամբուլում 2017թ.-ի հուլիսի 20-21-ը՝ նպատակ ունենալով Հայաստանի և Թուրքիայի զարգացող հրեշտակ ներդրողների համայնքների միջև փորձի փոխանակման և կապերի հաստատման ավելի լայն հնարավորություններ ստեղծել:
Մի կողմից նպատակ ունենալով զարգացնել համագործակցության մշակույթը եւ առավելագույնս օգտագործել Հայաստանի սթարթափ ներուժը, մյուս կողմից նկատի ունենալով Թուրքիայի հսկայական ներդրումային կարողությունները՝ պատվիրակությունը կունենա ճանաչողական այցեր եւ անհատական հանդիպումներ Ստամբուլի մի շարք ամենահաջողված և ակտիվ հրեշտակ ներդրողների ցանցերի եւ ինկուբացիոն կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ «Koc Incubation Center»-ը, «Galata Business Angels»-ը, «BIC Angels-»ը, «212 VC», «Revo Capital»-ը, «Istanbul Startup Angels»-ը և այլն: Հայաստանյան պատվիրակության կազմում են՝
Նախաձեռնությունը իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) կողմից՝որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը և կայունության հաստատմանը, ժողովրդավարական բազմակարծությանը, ինչպես նաև սոցիալական ներգրավվածությանը հասարակությունների միջև և ներսում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |