Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Մուշ գնահատման զեկույց ճարտարապետական մշակութային ժառանգության մասին
Հայաստան, Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր
Անադոլու Քյուլթյուրը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)-ն կիրականացնեն Մուշի տարածքում հայկական մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանների ներկայիս վիճակի մասին գիտական հավաքագրում, ռիսկերի գնահատում և դրանց գոյությունն երկարաձգելուն ուղղված քայլեր։

Այն իրականացվելու է դեպի Մուշ այցելությունների միջոցով՝ գնահատելու տարածքում գտնվող հայկական հուշարձանների ներկայիս վիճակը: Ի հավելումն այս ամենի, փորձագետների խումբը նաև կհավաքագրի շենքերի ներկայիս պայմանների վերաբերյալ ինֆորմացիան, շենքերի կրած վնասները, ինչպես նաև ճարտարապետական ծրագրերի միջոցով կթվայանացվի փլուզման ռիսկի տակ գտնվող կամ ճարտարապետական պլաններ չունեցող շենքերի չափումները։ Սա մեծապես կնպաստի տեղական և ազգային իշխանությունների հուշարձանների պահպանման ուղղությամբ ուշադրության բարձրացմանը, ինչպես նաև  շահագրգիռ կողմերին կտրամադրի համապատասխան և ճշգրիտ մեթոդաբանություն՝ գոյություն ունեցող և ապագա վերակառուցման ծրագրեր իրականացնելու համար։ Արդյունքներն ու առաջարկությունները կհավաքագրվեն «Մուշ գնահատման զեկույց ճարտարապետական մշակութային ժառանգության մասին» հրատարակությունում։

Related Materials
Օրացույց
Հոկտեմբեր
2020
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծ. սեպտեմբեր 1, 2014
մամուլի ասուլիս
ծանոթացում
մեկնարկ
շրջայց Երևանում
շրջայց Երևանում
Սոցիալական կայքեր