Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Սոցիալական ձեռներեցության գործընկերության նախագիծ
Հայաստան, Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
ՀԼԱ-ն և ՏԵՊԱՎ-ը սերտորեն համագործակցելու են սոցիալական ձեռներեցության ոլորտի ներկայացուցիչների ևերկու կողմերի փորձագետների հետ` Հայաստանի ներկա և ապագա սոցիալական ձեռներեցների համար սոցիալական ազդեցության չափման գործիքակազմ (ՍԱՉԳ) ստեղծելու համար՝ օգտվելով «Միկադո Քընսալթնսի»-ի և Թուրքիայի Կոչ համալսարանի սոցիալական ազդեցության ֆորումի կողմից մշակված գործիքակազմից:

ՍԱՉԳ-ը հարմարեցվելու է հայկական միջավայրին` ներառելով նաև ՍԱՉԳ-ի կիրառման լավագույն փորձը:
Բացի ՍԱՉԳ ձեռնարկի տպագրված տարբերակը, կպատրաստվի նաև թվային տարբերակը հայերեն (նախատեսված է նաև թուրքերեն տարբերակ) լեզվով: Ձեռնարկը կներկայացվի համապատասխան պետական և կրթական հաստատություններին, ինչպես նաև հայկական էկոհամակարգին, մի շարք միջոցառումների և շահառուների հետ հանդիպումների միջոցով:
2020 թվականին Հայաստանի և Թուրքիայի 16 սոցիալական ձեռներեցների ու մանկավարժների վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացներ կկազմակերպվեն Երևանում: Դասընթացի ավարտին կներկայացվի և մասնակիցների կտրվի ՍԱՉԳ ձեռնարկը։ Ուսուցողական տեսանյութ կպատրաստվի դասընթացների հիման վրա:
Դասընթացի շրջանակներում կկազմակերպվեն ճանաչողական այցեր և գործարար կապերի հաստատման միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Թուրքիայի սոցիալական ձեռներեցության համայնքների միջև գործընկերային մակարդակի բարձրացմանը և մասնագիտական համագործակցության ամրապնդմանը։

Related Materials
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր