Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտություն
Հայաստան, Թուրքիա | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտությունը մեկօրյա կլոր սեղան քննարկում է, որը, քաղաքականություն մշակողներին կներգրավվի Track 1.5 և Track 2 ոչ պաշտոնական դիվանագիտության մակարդակի բաց քննարկումներում, ինչն էլ կընդլայնի ծրագրի քաղաքականությունների վրա ազդեցությունը։

Այն կհամախմբի Հայաստանից և Թուրքիայից, տարածաշրջանի այլ երկրներից նախկին քաղաքական գործիչների, դիվանագետների, մարդասիրական կազմակերպություների ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, գիտնականների։ Կլոր սեղան քննարկման արդյունքում կստեղծվի քաղքականությունների վերաբերյալ վերլուծական համառոտագրեր, որը կտրամադրվի Հայաստանում և Թուրքիայում գտնվող շահագրգիռ կողմերին։ Այն նաև համագործակցություն հարթակ կհանդիսանա ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտության մակարդակի մասնակիցների միջև։
2017-ին ԵՀՀ-ն «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպել էր նման «Track 1․5 դիվանագիտություն» միջոցառում «Տարածաշրջանային և ազգային անվտանգության զարգացումներ. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» թեմայով։ Միջոցառման արդյունքում ստեղծվել է մեկ հրապարակված գիրք, որը ներկայացնում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող վերջին 25 տարիներին Հայաստանում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, ինչպես նաև` Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Չինաստանում ձևավորված ազգային անվտանգության մոտեցումները և հայեցակարգերը:

Related Materials
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր