Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Յավաշ-կամաց
Հայաստան | Քաղաքացիական ասամբլեա
Քաղաքացիական ասամբլեան 2014 թվականից` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Յավաշ-կամացը» նախագիծը։

«Յավաշ-կամացի» նախորդ փուլերը ամառային դպրոցների կազմակերպան վրա էին շեշտադրված՝ մեկ տարի Թուրքիայում, իսկ հաջորդ տարի Հայաստանում` ընդգրկելով 40 մասնակիցներ (50% Հայաստանից, 50% Թուրքիայից)։ Մասնակիցները հիմնականում դասավանդման ասպարեզից էին` ներառյալ ուսուցիչներ, մասնագետներ և գիտնականներ։

 

Այս փուլում «Յավաշ-կամացի» միջոցառումները հիմնականում առցանց կլինեն՝  էլեկտրոնային ուսուցման մոդուլների միջոցով։ «Ոգեշնչի՛ր խաղաղությանը» երկլեզու էլեկտրոնային ուսուցման մոդուլը հիմնական բաղադրիչն է։ Էլեկտրոնային ուսուցման մոդուլները նպատակ ունեն խրախուսել և օգնել Հայաստանի և Թուրքիայի ուսուցիչներին`դասասենյակում վիճահարույց հարցերի ու հակամարտությունների լուծման ժողովրդավարական և խաղաղ գործընթացներ խթանելու համար: Նախկինում տեղի ունեցած ամառային դպրոցների ընթացքում մշակված նյութն, ինչպես նաև Քաղաքացիական ասամբլեայի մեծահասակների կրթության նմանատիպ այլ ծրագրերի լրացուցիչ նյութերը տրամադրում են բովանդակալից և համապատասխան նյութեր:

 

Ծրագրի շրջանակներում Քաղաքացիական ասամբլեան հետագայում կզարգացնի և կթարմացնի գոյություն ունեցող երկու մոդուլների բովանդակությունը` ներառելով հայ մասնագետների կողմից ներդրումը համապատասխան թեմաների վերաբերյալ: Բոլոր գոյություն ունեցող մոդուլները թարգմանվելու են և հասանելի դառնան երկու լեզուներով՝ ներառելով ինչպես մոդուլների գրավոր բովանդակությունը, այնպես էլ ենթագրերը:

 

Էլեկտրոնային ուսուցման միջոցը կապահովի երկու երկրների մասնագետների միջև կապի և վստահության ամրապնդման և զարգացման անվտանգ ճանապարհ:

 

Մեկ այլ միջոցառում է ամառային դպրոցը (դասընթացավարների  պատրաստման դասընթաց) նախատեսված Հայաստանի և Թուրքիայի ուսուցիչների և ուսուցման հարցերով զբաղվողների համար (ընդհանուր 32 մասնակից)։ Այն նպատակ ունի համայնքների միջև կառուցել վստահություն, բարելավել մասնագիտական և անձնական հաղորդակցման հմտությունները՝ փոխադարձ ըմռնման և վստահության զարգացման համար։ Ծրագրի նպատակ է մասնակիցների՝  որպես  դասընթացավարների կարողությունների զարգացումը։

Related Materials
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր