Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն (ՏՀԿ)
Հայաստան | Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
ՏՀԿ-ի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հիմնական բաղադրիչներն են.

I. Ջատագովության և հանրային քաղաքականության կրթություն

 

 

Հայաստանում Թուրքիայի զարգացումների վերաբերյալ գոյություն ունի սահմանափակ իրազեկվածություն, ինչպես նաև կա հայ և թուրք մասնագետների անկողմնակալ վերլուծության պակաս: Հաշվի առնելով ավելի լուրջ ու խորը վերլուծական բովանդակության բացակայությունը, ՏՀԿ-ն առաջարկում է հանրային կրթական միջոցառումների շարք, ինչպես նաև ամսական ֆոկուս-խմբային (15 ֆոկուսային խմբերի համար) քննարկումներ՝ Հայաստան-Թուրքիա «կարգավորման» գործընթացի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն և վերլուծություն ապահովելու համար, ինչը նպատակ ունի հզորացնել հանրային (ինչպես նաև մասնավոր) ջատագովության ջանքերը՝ կարգավորման գործընթացին աջակցելու համար։

 

Ամեն ամիս կենտրոնը կազմակերպում է ճեպազրույցներ, որոնք ոչ պաշտոնական «առանց ձայնագրման» փակ դռների հետևում տեղի ունեցող քննարկումներ են՝ Հայաստանի դիվանագիտական համայնքի և միջազգային կազմակերպությունների համար։ ճեպազրույցները ներկայացնում են կանոնավոր, անաչառ վերլուծություն և հանդիսանում են տեղեկատվության այլընտրանքային աղբյուր: Այս ամենին, այնուամենայնիվ, ավելանալու է ինչպես փոքր ֆոկուս խմբերի, այնպես էլ ԶԼՄ-ների իրազեկման արշավը՝ որպես լայնամասշտաբ արշավի հիմնական բաղադրիչ:

 

Յուրաքանչյուր ֆոկուս խմբի համար նախապես կպատրաստվի և կբաժանվի մանրամասն և հակիրճ 3-5 էջանոց «քաղաքականության համառոտագրեր»։ Համառոտագրերը կկենտրոնանան հարաբերությունների կարգավորման տարբեր և առանձնահատուկ կողմերի վրա, կհանդիսանան քննարկման, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա ճեպազրույցի համար վերլուծական ներկայացումների ուղեցույց: Պատրաստվելու է նաև 4-5 էջանոց նմանատիպ «քաղաքականության համառոտագիր»` հիմնվելով ամսական երկու միջոցառումների արդյունքների վրա:

 

Գործողության թիրախային խմբերն են դիվանագիտական հանրությունը, Հայաստանում (և դրանից դուրս գործող) միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև «ֆոկուս խմբերը», որոնց մեջ են ներգրավված երիտասարդ մասնագետները, վերլուծաբանները և փորձագետները։ ՏՀԿ-ն անում է առավելագույնը նախաձեռնությունների՝ գենդերային հավասարությունն ու կանանց ներառական մասնակցության սկզբունքների համապատասխանելիությունը ապահովելու համար։ Գործունեության նպատակն է երկու երկրներում ընդլայնել և տարածել կարգավորման գործընթացի մասնակիցների քանակը, ինչպես նաև աջակցել ավելի նպաստավոր միջավայրի ձևավորմանը՝ պաշտոնական մակարդակով կարգավորման գործընթացը վերսկսելու համար։

 

 

II. Քաղաքականության աջակցություն

 

Հաշվի առնելով համարձակ գաղափարների և կարգավորման գործընթացը պաշտոնական մակարդակով վերսկսելու որևէ կայուն ռազմավարական տեսլականի ակնհայտ բացակայությունը, ՏՀԿ- ն փորձում է նպաստել գործընթացին՝ նախաձեռնելով մի քանի նշանավոր, պաշտոնաթող դիվանագետների և պաշտոնյաների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան այլ գործիչների ներգրավվումը՝ մի շարք նոր քաղաքականության գաղափարներ և առաջարկություններ դուրս բերելու նպատակով:

 

Այս նախաձեռնությունը թիրախավորում է որոշում կայացնողներին, ինչպես նաև ձգտում է ազդել հանրային կարծիքի ձևավորման վրա՝ գաղափարների և տեսակետների փոխանակմանը նպաստող գործընթացի միջոցով։ Այս գործընթացն իրականացվում է փակ հանդիպումների և սեմինարների, ինչպես նաև հանրային միջոցառումների միջոցով, ներառելով Հայաստանի և Թուրքիայի պաշտոնաթող քաղաքական գործիչների և քաղաքականություն մշակողների, ինչպես նաև այլ հետաքրքրված անձանց։ Այս ականավոր անձինք իրենց ներդրումն են ունենում նոր գաղափարների և քաղաքականության առաջարկությունների առաջացման գործում՝ հիմնվելով իրենց անձնական և մասնագիտական փորձի, ինչպես իրենց՝ երկու երկրների ապագա հարաբերությունների վերաբերյալ ավելի լայն ռազմավարական տեսլական ունենալու վրա։ Արդյունքում իրենք օգնում են կենտրոնի քաղաքականության առաջարկություններ ձևակերպելու գործում։

 

Ավելին, չնայած Հայաստանն ու Թուրքիան առ այսօր դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, ինչպես ի սկզբանե նախատեսված էր 2009 թ․ ստորագրված դիվանագիտական արձանագրություններում, երկու երկրներն ունեն «ոչ պաշտոնական» դիվանագիտական հարաբերություններ՝ միջազգային կազմակերպությունների և այլ՝ երրորդ կողմերի ինստիտուցիոնալ ֆորումներում փոխգործակցության ձևաչափով: Հայաստանի և Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների միջև նմանատիպ ոչ պաշտոնական կապերն ու դիվանագիտական հարաբերությունները հզորացման կարիք ունեն, որպեսզի քաջալերեն և լավագույնս նախապատրաստեն պաշտոնական դիվանագիտական ներգրավվածությանը։ Այս գործունեության արդյունքն է նպաստել չեզոք միջազգային հարթակների և ինստիտուցիոնալ ֆորումների օգտագործմանը՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և համագործակցության համար, ինչը կբերի հետագայում ավելի պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների, ինչպես նաև յուրաքանչյուր կողմի համար քաղաքականության առաջարկությունների ներկայացման համար։

Related Materials
Օրացույց
Հոկտեմբեր
2020
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր