Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա. երկխոսության և հաշտեցման ուղիների որոնում
05.12.2016
Հայաստան |

Գիտաժողովը նախաձեռնվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման ծրագրին. Երկրորդ փուլ»-ի շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ մայիսի 18-19, 2017թ. Երևանում: 


Գիտաժողովի նկարագիրը
Գիտաժողովը նախաձեռնվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման ծրագրին. Երկրորդ փուլ»-ի շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ զարգացնելու և ներգրավելու Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակություններին, նպաստելու տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ժողովրդավարական բազմակարծությանը և հասարակական մասնակցությանը երկու հասարակությունների միջև և ներսում:  

 

Գիտաժողովի նպատակն է հնարավոր դարձնել ակադեմիական և քաղաքական երկխոսությունը, բարելավել տեղեկատվական հոսքը, հետազոտողների, ապահովել փորձագետների, մամուլի ներկայացուցիչների և ինստիտուտների միջև հաղորդակցություն և կապերի հաստատում՝ ներգրավելով արդեն գոյություն ունեցող և նոր դերակատարների Հայաստանի և Թուրքիայի միջև իրականացվող տնտեսական, մշակութային, կրթական և իրազեկող միջոցառումներում: Գիտաժողովը կհանդիսանա քննարկումների, բանավեճերի և մտքերի զարգացման հարթակ, ինչպես նաև կնպաստի կապերի հաստատմանը:

 

Հնարավոր թեմաները ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալներով՝ 

  • Հասկանալով Հայաստանին և Թուրքիային. փոխադարձ հանրային ընկալումներ*
  • Վստահության կառուցման հնարավոր ուղղությունները. քայլեր և նախաձեռնություններ   
  • Տեղական և համաշխարհային զարգացումների հետևանքները հայ-թուրքական հարաբերություններում
  • Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններն այսօր և վաղը. մարտահրավերներ և հնարավորություններ
  • Հայ-թուրքական հարաբերությունների ներքին և արտաքին դերակատարները. կամուրջներ կառուցելու ուղիների փնտրտուք 
  • Հայ-թուրքական հարաբերությունների մեդիա լուսաբանում  
  • Շարժականություն. զբոսաշրջությունից մինչև միգրացիա

*Ծանուցում.  Դիմողները խրախուսվում են օգտագործել հանրային կարծիքի հարցման արդյունքների բազան, որն իրականացվել է Հայաստանում 2014 թվականին «Դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդհանուր տեսլական» ծրագրի շրջանակներում:

 

Գիտաժողովի նիստերը  

Նիստերը կորոշվեն՝ ըստ վերը նշված թեմաների և մինչև 2017 թվականի մարտի 24-ը ստացված նյութերի: 

 

Ովքե՞ր կարող են դիմել

Գիտաժողովին մասնակցելու համար կարող են դիմել թեմայով հետաքրքրված գիտնականներ, փորձագետներ և հետազոտողներ՝ ներառյալ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ և ասպիրանտներ, ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ներկայացուցիչներ և քաղաքականության մշակողներ   (ներառյալ պետական կառավարման համակարգեր) և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից և Թուրքիայից դիմողները հատկապես խրախուսվում են մասնակցելու համաժողովին: 

 

Սեղմագրերի ներկայացում

Հեռանկարային մասնակիցները սույնով հրավիրվում են ներկայացնելու իրենց սեղմագրերը մինչև վերջնաժամկետը:

Սեղմագրերի ուղեցույց

Հետեւյալ չափանիշները կօգտագործվեն գնահատելու եւ ընտրելու ներկայացված սեղմագրերը՝   

  1. Սեղմագրերը պետք է ներկայացնել անգլերենով, ոչ ավել, քան 300 բառ,
  2. Սեղմագրերը պետք է լինեն «Հնարավոր թեմաներ» բաժնում նկարագրված թեմաներից մեկի շրջանակում,
  3. Սեղմագրերի պետք է լինի տրամաբանական եւ պետք է ճշգրտորեն արտացոլեն նպատակը, կառուցվածքը, փաստարկները եւ եզրակացությունները,
  4. Մեջբերումներ պետք է արված լինեն՝ աղբյուրներին տալով ճշգրիտ հղումներ:

Ամբողջական նյութերի պահանջները անհատապես կտրամադրվեն ընտրված սեղմագրերի հեղինակներին:

 

Ընտրության չափանիշները

Գիտաժողովի ղեկավար հանձնաժողովը կընտրեն հանձնաժողովի բանախոսներին մրցութային կարգով: Այն անհատների հետ, ում սեղմագրերը ընտրված կլինեն մինչև ընտրական գործընթացի վերջ, կապ կհաստատվի ամբողջական նյութը ներկայացնելու համար: 

Ընտրված նյութերը և ելույթները կհրատարակվեն առցանց:   

 

Կարևոր ամսաթվեր

Սեղմագրերի ընդունման վերջնաժամկետ՝ Հունվարի 15, 2017, 00:00 GMT

Պատասխանը մինչև հունվարի 24, 2017

Ամբողջական նյութերի ընդունման վերջնաժամկետ՝ Մարտի 10, 2017, 00:00 GMT

Պատասխանը մինչև մարտի 17, 2017

  

Համաժողովի լեզուները

Գիտաժողովը կանցկացվի հայերեն և անգլերեն: Հասանելի կլինի համաժամանակյա թարգմանություն:   

 

Վճարներ և ծախսեր

Մասնակցության վճար չկա և գիտաժողովի մասնակիցներին գիտաժողովի օրը (օրերին) կտրամադրվի սնունդ: Այնուամենայնիվ, մասնակիցները պետք է հոգան իրենց ճամփորդության և մնալու ծախսերը: Կեցությունը կազմակերպելու համար կտրամադրվի օժանդակություն՝ մասնակիցների դիմումի հիման վրա:   

 

Սահմանափակ ֆինանսավորում

Թուրքիայից 5 մասնակիցների կտրամադրվի սահմանափակ ֆինանսավորում՝ ճանապարհածախսը և Երևանում 3 գիշերվա կեցությունը փոխհատուցելու համար:

 

Գրանցում

Գիտաժողովին դիմելու համար, խնդրում ենք լրացնել հայտը անգլերենով:

 

Կոնտակտային տվյալներ

Հետագա հարցերի համար խնդրում ենք ծրագրի համակարգող Նարինե Իշխանյանին, CRRC–Հայաստան: Էլ. Փոստ՝ [email protected]; հեռախոսահամար՝ (+37410) 57 48 68 (ներքին՝ 103).

 

Կազմակերպիչ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ՀԱՅԱՍՏԱՆ

 

Գիտաժողովը կազամկերպվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան»-ի կողմից, որը ռեգիոնալ և ազգային տարրերով անկախ  հետազոտական կենտրոն է: Մեր հիմնական առաքելությունն է արձագանքել ազգային և ռեգիոնալ սոցիալ-տնտեսական և քաղաքական մարտահրավերներին բարձրորակ տվյալների հավաքագրման, վերլուծության, զեկույցներ գրելու և հետազոտող համայնքի գիտական կարողությունները զարգացնելու միջոցով: Ավելին իմանալու համար, այցելեք մեր կայք՝  www.crrc.am.

  

Ծրագրի մասին

 «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ»

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր