

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հայաստանը ներկայացնող 10 սթարթափերը մեկնեցին Ստամբուլ՝ 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը տեղի ունենալիք «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով, Հանրային լրագրության ակումբի /Հայաստան/ եւ ՏԵՊԱՎ (Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը) /Թուրքիա/ ՝ Ձեռներեցների փոխայցելություն նախագծի միջոցով:
Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ» ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:
Պատվիրակությունը ղեկավարում են Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիչները՝ Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագրի ղեկավար Լուսինե Ավագյանը: Պատվիրակությանը ուղեկցում են երկու լրագրողներ՝ Արփինե Արզումանյանը և Նարինե Դանեղյանը, ովքեր կլուսաբանեն այս հեղինակավոր միջոցառումը:
«StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումում հայաստանյան պատվիրակությունը հանդես է գալու հետևյալ ընկերությունների ներկայացուցիչներով.
1. Աշոտ Մաշուրյան, գլխավոր գործադիր տնօրեն, Heltun - «խելացի» տան կառավարման համակարգեր
Աշոտը ավարտել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանը 2010 թվականին՝ որպես կիրառական մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների մասնագետ: Դեռ համալսարանում նրան հաջողվեց հավաքել նման հայացքներ ունեցող մարդանցով թիմ՝ հասնելու իր երազանքին, ում հետ նա ստեղծել է մի շարք ռոբոտներ և հայկական ռոբոտների մրցույթներում հաղթել է առաջին մրցանակը 2009-2011թթ.: HELTUN-ը մեկնարկել է 2011 թվականին՝ որպես տան կառավարման համակարգ: HELTUN-ի թիմը ցանականում է դարձնել տան կառավարումը նույնքան պարզ, որքան iPad-ները:
2. Արամ Ջիվանյան, գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր, Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն
2008 թվականին Արամը ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2010 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետազոտության և կրթության կենտրոնում: 2012 թ. Արամը ստացել է ՀՀ նախագահի տարեկան կրթական մրցանակ ՏՏ ոլորտում՝ լավագույն ասպիրանտ անվանակարգում: Ներկայումս Արամը հանդիսանում է Skycryptor-իգործադիր տնօրեն և համահիմնադիր, որը ստեղծվել է 2015 թվականին: Skycrypt- ը հանդիսանում է արտոնագրված SMART տվյալների կոդավորման, փոխանակման եւ մուտքի վերահսկման հարթակ՝ ապահովելով ցանկացած կոդավորված ֆայլի փոխանակում ցանկացած ամպային հավելվածի միջոցով:
3. Ժորժ Սեյրադարյան, գլխավոր գործադիր տնօրեն, LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ
Ժորժը ստացել է մագիստրոսի աստիճան Օքսֆորդի համալսարանում Փորձարարական հոգեբանության և իրավունքի հետազոտման մասնագիտացմամբ 2012-2014թթ.: Ունենալով սոցիալական ներգրավվման և սթարթափ մրցույթների մի քանի տարվա փորձ՝ նա ներկայացնում է նոր տեխնոլոգիա ԼԵԴ լուսավորման շուկայում՝ նշանակալիորեն բարձրացնելով ԼԵԴ լուսավորման տեխնոլոգիաների արդյունավետությունը: LiTech-ը հիմնադրվել է 2015 թվականի հունիսին: Ծրագրի նպատակն է զարգացնել ագրո տուրիզմը Հայաստանում և դարձնել ճամփորդության ընթացքը հարմարավետ, հետաքրքիր և արկածներով լի սահմանափակ կարողություններով մարդկանց համար:
4. Հասմիկ Հովհաննիսյան, հիմնադիր-հեղինակ, HY pictures - ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ
Հասմիկ Հովհաննիսյանը ֆիլմերի պրոդյուսեր է և ռեժիսոր: Հասմիկը ունի մագիստրոսի աստիճան կինոարվեստի և մեդիա ոլորտում (Լունդի համալսարան, Շվեդիա): Նա նաև ուսումնասիրել է փաստագրական ֆիլմերի արտադրությունը Ջորջ Վաշինգտոն համալսարանի փոխանակման ծրագրի շրջանակներում: Նա հիմնադրել է HY pictures-ը 2012 թվականին՝ առանց սահմանների և սահամնափակումների պատմություններ պատմելու նպատակով: HY pictures-ը աշխատում է ավանդական ֆիլմարտադրության, ինչպես նաև թրանսմեդիայի և նոր մեդիայի բնագավառներում:
5. Հայկազ Բագրատյան, համահիմնադիր, Bookoholics – բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար
Հայկազը ավարտել է ռուս-հայկական սլավոնական համալսարանը 2014 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան տնտեսագիտության ֆակուլտետում: Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ համակարգչային և տեղեկատվական գիտության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան 2016թ.: Հայկազը ներկայացնում է Bookoholics-ը: Սա երկրորդ սթարթափն է, որտեղ նա աշխատում է: Նա պատասխանատու է ամեն ինչի համար, բացի կոդավորումից:
6. Ֆլորա Բաբաջանյան, Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար, Earlyone - հերթերի առցանց համակարգերի կառավարում
Ֆլորա Բաբաջանյանը ավարտել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը 2016թ.՝ ստանալով բակալավրի աստիճան «Լեզվաբանության և ֆրանսագիտության» բաժնում: Այժմ Ֆլորան սովորում է Սիներջի համալսարանի մագիստրատուրայում՝ Ռազմավարական պլանավորում բաժինը: Ֆլորան աշխատում է Earlyone-ում՝ որպես հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար: Հավելվածը եզակի հարթակ է, որի միջոցով մարդիկ կարող են նախապես իրենց տեղերը ամրագրել հերթերի մեջ, խնայել ժամանակ և ստանալ իրենց անհրաժեշտ ծառայությունը առանց սպասելու:
7. Հրաչուհի Բարսեղյան, գլխավոր գործադիր տնօրեն, HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք
Հրաչուհի Բարսեղյանը բարձր որակավորումով PR մասնագետ է և շուկայագետ՝ տարբեր ոլորտներում ավելի քան 14 տարվա փորձով: Լինելով ակտիվ խորհրդատու՝ նա ստեղծել է իր սեփական ընկերությունը՝ ArPR Holding-ը: Մեծ աշխատանքի արդյունքում ստեղծվեց HurryApp-ը, որը խոստումնալից գործիք է՝ մարքեթինգային մասնագետների համար:
8. Անդրանիկ Շահբազյան, գլխավոր գործադիր տնօրեն, Dress Zone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ
Անդրանիկը սկսել է իր պրոֆեսիոնալ ուղին ԱՄՆ դեսպանատանը USDA Մարկետինգի աջակցության ծրագրի շրջանակներում (2000-2003) և զբաղվել է Հայաստանի սննդի արտադրանքների համար արտաքին շուկաներ գտնելով: Անդրանիկը ավարտել է ռուս-հայկական սլավոնական համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան ֆինանսներ բաժնում: Ավարտել է նաև Հայաստանի ագրարային համալսարանի ասպիրանտուրան: Վերջին նախագիծը, որի վրա նա աշխատում է DRESSZONE է (www.dresszone.am, www.dress-zone.am), որը հարթակ է օգտատերեի համար՝ վարձելու հագուստներ տարբեր առիթների համար: Dresszone-ը հնարավորություն է տալիս Հայաստանի կանանց գումար վաստակել՝ վարձով տալով իրենց հագուստները:
9. Լևոն Իբրանյան, ծրագրի ղեկավար, The Fortune Cup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված
Լևոնը ստացել է իրավաբանական կրթություն Երևանի պետական համալսարանում 2003թ., բայց մի քանի տարի իրավաբանությամբ զբաղվելուց հետո հասկացավ, որ նրան այլ բան է անհրաժեշտ: Մի քանի տարի նա զբաղվել է ժամանցային բիզնեսով: Հյուրանոցային բիզնեսում որոշ փորձառություն ձեռք բերելուց հետո նա միացել է Sixt մեքենանաների վարձակալության ծառայությանը 2009 թվականին և ղեկավարել է գործունեությունը Հայաստանում: Հետագայում Լևոնը աշխատել է մեկ այլ միջազգային հսկա ընկերությունում՝ Hertz-ում: Նա միացել է «Fortune Cup» սթարթափին 2016 թականին՝ որպես ծրագրի ղեկավար: «Fortune Cup»-ը բջջային հավելված է, որը կապում է սուրճի սիրահարներին իրական բախտագուշակների հետ: Այն եզակի արտադրանք է, որը ներկայումս կարող է կիրառվել ռուսախոս, հայախոս և անգլախոս շուկաների համար:
10. Դավիթ Սուքիասյան, համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, ArmNomads – խաղերի ծրագրավորում
Դավիթը ավարտել է ռուս-հայակական սլավոնական համալսարանը, Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը 2012 թվականին: 2016 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան բիզնես կառավարման բաժնում: Իր ընկերների հետ միասին Դավիթը ստեղծել է ArmNomads խաղը 2016թ. ապրիլին: Ներկայումս Դավիթը հանդիսանում է ArmNomads Games-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն: ArmNomads Games-ը խաղերի ծրագրավորման ստուդիա է, որը ստեղծում է պրոդուկտ Apple App Store-ի, Google Play Market-ի, Steam-ի և մի քանի այլ շուկաների համար:
Հանրային լրագրության ակումբը «StartupIstanbul»-ին ընդառաջ մասնակիցների համար անցկացրել է հատուկ վարպետության դասեր՝ «Կատարելագործելով գաղափարների ներկայացման հմտությունները» և «Բիզնես բանակցություն-
ներ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ»:
Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին 135 երկրից դիմել են 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ 500-ը կմասնակցեն միջոցառմանը: Այդ 500 սթարթափերի շարքում են նաեւ Հայաստանյան 10-ը ընկերությունները, որոնց մասնակցությունը հնարավոր է դարձել ՀԼԱ-ի և ՏԵՊԱՎ հիմնադրամի համակարգմամբ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |