Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Ճարտարապետներ և արվեստի փորձագետներ Թուրքիայից և Հայաստանից կայցելեն Արդվին
26.10.2016
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Հոկտեմբերի 26-ին մի խումբ ճարտարապետներ, պատմաբաններ, վերականգնման մասնագետներ, ազգագրագետներ և արվեստի պատմաբաններ Թուրքիայից և Հայաստանից կայցելեն Արդվինի տարածաշրջան` ուսումնասիրելու հայկական պատմամշակութային ժառանգությունը և գնահատելու հայկական և ոչ մուսուլմանական հուշարձանները։

Հոկտեմբերի 26-ին մի խումբ ճարտարապետներ, պատմաբաններ, վերականգնման մասնագետներ, ազգագրագետներ և արվեստի պատմաբաններ Թուրքիայից և Հայաստանից կայցելեն Արդվինի տարածաշրջան` ուսումնասիրելու հայկական պատմամշակութային ժառանգությունը և գնահատելու հայկական և ոչ մուսուլմանական հուշարձանները։ Այցի հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի մասնագետների համատեղ ուժերով ուսումնասիրության ենթարկել հայկական հուշարձանները Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում՝ հանդես գալով առաջարկություններով դրանց հետագա պահպանման և վերականգնման վերաբերյալ։

Վեցօրյա այցելության ընթացքում տասը մասնագետ Հայաստանից և Թուրքիայից կայցելեն Յուսուֆելի, Շավշատ, Արդանուչ և Հոպա՝ գնահատման ենթարկելու պատմական հուշարձանները:

 

Գնահատման այցի կազմակերպիչներն են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հայաստանից և Անադոլու Քյուլթյուրը (ԱՔ) Թուրքիայից «Արվեստագետների և ճարտարապետների փոխհամագործակցություն» գործողության շրջանակում։ 

Վայր
Օրացույց
Օգոստոս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր