Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Այչանուր Յիլդիրիմի այցը Երևան և Վանաձոր
10.06.2015
Այչանուր Յիլդիրիմը Անկարայից (Թուրքիա) կմեկնի Երևան հունիսի 10-ին: Մեկշաբաթյա այցելության ընթացքում Յիլդիրիմը Երևանում և Վանաձորում հետազոտություն կկատարի իր՝ հայկական երաժշտության և Կոմիտաս վարդապետի մասին աշխատության համար:

Այչանուր Յիլդիրիմը «Association of Renaissance Institute»-ի անդամ է: Հայաստան կայցելի որպես Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երկրորդ փուլի դրամաշնորհառու:

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը մեկնարկել է 2014թ.-ի մարտ ամսից և շարունակվելու է մինչ 2015թ.-ի մայիսը: Այդ ընթացքում 200 անհատ Հայաստանից և Թուրքիայից հնարավորություն կունենա այցելել հարևան երկիր՝ իրականացնելու իրենց կողմից ներկայացրած նպատակային ծրագիրը:


Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից`Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր