

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Դասախոսությունն անց է կացվում «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի 3-րդ փուլի շրջանակներում՝ նախագծի մասնակից Հայաստանից և Թուրքիայից երեքական սկսնակ ձեռներեցների թիմերի ներկայացուցիչների համար:
Դասախոսությանը ներկա գտնվելու հնարավորություն կունենան նաև ձեռներեցությամբ, այդ ոլորտում հարևան երկրի փորձով հետաքրքրված բոլոր անձինք: Մուտքն ազատ է:
Էմրե Օզբեկը ներդրող և խորհրդատու է, Istanbul Startup Angels-ի գործընկեր: Ձեռներեցներին և սթարթափերներին խորհրդատվություն է տրամադրում ռազմավարական, ռիսկերի գնահատման և կառավարման, կորպորատիվ կառավարման ոլորտներում: Խորհրդատվություն տրամադրում է այդ թվում այնպիսի նախագծերի, ինչպիսիք են՝ PricewaterhouseCoopers-ը և Vodafone-ը: Օզբեկը էկոհամակարգի ակտիվ ֆիգուրներից է նաև անձնական համագործակցական կապերի շնորհիվ՝ խորհրդատվական և մարզչային աջակցություն ցուցաբերելով Endeavor-ին, HABITAT-ին, TUBITAK-ին, Startup Bootcamp-ին և Startup Weekend-ին: Օզբեկը միաժամանակ հանդես է գալիս որպես տարբեր սթարթափների, քրաուդֆանդինգների, էներգիայի խելացի կառավարման, ԲԻՈ-պլաստմասսայի և սոցիալական մեդիայի նախագծերի խորհրդի անդամ:
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը մեկնարկել է փետրվարին և ընթացել երեք փուլով: Կարողությունների զարգացման առաջին փուլում (23 փետրվար -23 մարտ, 2015) թիմերի հետ աշխատել են Հայաստանից և Թուրքիայից ընտրված խորհրդատուներ՝ առցանց սեսիաների միջոցով, տեղի է ունեցել կարիքների գնահատում և դրանց ուղղությամբ տարվել են աշխատանքներ: Այնուհետև թիմերի անդամները միավորվել են Հայաստանում՝ քառօրյա արագացված դասընթացի (մարտ 26-29) շրջանակներում: Խորհրդատվության երկրորդ շրջանում (ապրիլ 2015) թիմերը լրամշակել են իրենց գաղափարները և նախապատրաստվել մայիսի 12-ին ներկայացնելիք ելույթներին (pitches):
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ: Նախագիծը հսմաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |