

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հրանտ Դինք հիմնադրամը սկսում է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի երկրորդ շրջանը.
33 կազմակերպություն Հայաստանից, 50 Թուրքիայից պատրաստ են հանդիսանալու որպես հյուրընկալող կազմակերպություն հարևան երկրի մասնագետների համար:
Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում 2014թ.-ին գործարկել է Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագիծը՝ ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:
2016-2017թթ.-ին Փորձի փոխանակման նախագիծը կշարունակի աջակցել 18 մասնագետի՝ Հայաստանից և Թուրքիայից, ում հնարավորություն կտրվի 4-ից 8 ամիսների ընթացքում ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում: Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջադրված փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները կարող են նաև առաջարկել ծրագրերի իրենց գաղափարները:
Փորձի փոխանակման նախագիծը շարունակում է աջակցություն տրամադրել այնպիսի ոլորտների շրջանակներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, մեդիայի և հաղորդակցության, մշակույթի և արվեստի, ճարտարապետության և դիզայնի, խոհարարության, թարգմանչական գործի/լեզվի ուսուցման և իրավագիտության ոլորտներում:
2014-2015թթ.-ի ընթացքում Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում 91 դիմորդներից աջակցություն է տրամադրվել 12 մասնագետի Հայաստանից և 6 մասնագետի Թուրքիայից, որոնք իրենց համապատասխան գործունեթյունն են ծավալել Ստամբուլում, Երևանում և Գյումրիում: Փորձի փոխանակման նախագծին մասնակցած մասնագետների և նրանց հյուընկալող կազմակերպությունների մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար սեղմեք այստեղ:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի և 2016-2017թթ.-ին
հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջադրված
ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Ո՞վ կարող է դիմել
• Ուսանողներ, գիտնականներ և անկախ հետազոտողներ
• Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
• Լրագրողներ, թղթակիցներ, ֆոտոլրագրողներ
• Լուսանկարիչներ, արվեստագետներ, դիզայներներ, ճարտարապետներ, խոհարարներ
• Գրողներ, թարգմանիչներ
• Փորձագետներ՝ իրավունքի և հանրային կապերի ոլորտներում
• Ցանկացած անհատ, ով ցանկություն ունի առաջարկել սեփական նախագծի գաղափարը
Փորձի փոխանակման նախագիծը բաց է Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիների և Հայաստում կամ Թուրքիայում կացության իրավունք ունեցող մարդկանց համար: Դիմորդները մինչև 2016թ.-ի օգոստոսի 11-ը պետք է լրացնեն դիմումի ձևն անգլերենով՝ կից ներկայացնելով երկու երաշխավորագիր և ինքնակենսագրականը (CV-ն), դիմումն ուղարկելով [email protected] հասցեով:
Դիմումը լրացնելուց և այն ուղարկելուց առաջ խնդրում ենք կարդալ Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգը, որտեղ ներկայացված են նախագծի նպատակները և մասնակցության չափորոշիչները: Բոլոր դիմումները ստանալուց հետո Հրանտ Դինք հիմնադրամը դրանք կհամակարգի և կներկայացնի համապատասխան հյուրընկալող կազմակերպություններին: Այնուհետև վերջիններս կներկայացնեն, թե դիմորդներից ում են տալիս իրենց նախապատվությունը:
Փորձի փոխանակման նախագիծը, ելնելով առկա բյուջեից, կարող է աջակցություն տրամադրել միայն 18 մասնագետի: Եթե ավելի քան 18 մասնագետի տվյալ համընկնի հյուրընկալող կազմակերպությունների պահանջներին, ընտրող հանձնաժողովը, որի կազմում են երեք անձ՝ Հայաստանից և Թուրքիայից, կկատարի 18 մասնակցի վերջնական ընտրությունը: Ընտրող հանձնաժողովի անդամները կգործեն իրենց հնարավորությունների, փորձի և դատողությունների սահմաններում: Նրանց գնահատումը ոչ մի կերպ չի արտացոլում այն կազմակերպությունների հայացքները, որոնց հետ իրենք կապված են:
Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար դիմեք նախագծի համակարգողներ Արմենուհի Նիկողոսյանին, Աննա Եղոյանին կամ Զեյնեփ Սունգուրին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի ընտրողհանձնաժողով՝
Իբրահիմ Բեթիլ
Սեմա Կըլըչեր
Զառա Լավչյան
Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը
ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորմանգործընթացին ծրագրի
շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |