Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ նախագծերի մշակման աշխատաժողով 2017
10.04.2017
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի ապրիլի 10-ից 12-ը Ստամբուլում` Ստամբուլի 36-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ:

Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Լավագույն նախագծին Եվրամիության կողմից կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:

Այս տարի կինոպլատֆորմին դիմել է 42 մասնակից Հայաստանից, Թուրքիայից և երկու կողմերի Սփյուռքից: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել է 10 նախագիծ, հնգական յուրաքանչյուր կողմից։ Դրանք են՝

 

1661: CINE-EYE ISTANBUL – ռեժիսոր Զեյնեփ Դադաք, պրոդյուսեր Fenafilm (Թուրքիա - վավերագրական)

Ararat from another side – ռեժիսոր Մարիամ Օհանյան, պրոդյուսեր Յելիզավետա Պետրոսյան (Հայաստան - վավերագրական)

Ducks and Drakes/ Seke Seke – ռեժիսոր Սիդար Ինան Էրչելիք, պրոդյուսեր Էսրա Սայդամ և Սիդար Ինան Էրչելիք (Թուրքիա - վավերագրական)

Easter– ռեժիսոր/պրոդյուսեր Մեհմեդ Սելջուք Բիլգե (Թուրքիա – կարճամետրաժ)

Return – ռեժիսոր Սելման Դենիզ, պրոդյուսեր Զեքերյա Այդողան  (Թուրքիա - կարճամետրաժ)

Romeo and Juliet– ռեժիսոր Ալեն Մանուկյան, պրոդյուսեր Օֆելյա Թովմասյան (Հայաստան - կարճամետրաժ)

My Heart is Like Those Ruined Houses – ռեժիսոր Օվսաննա Գևորգյան (ԱՄՆ, Հայաստան, կարճամետրաժ)

The Legend of Lilith – ռեժիսոր/պրոդյուսեր Էվելինա Բարսեղյան (Հայաստան - կարճամետրաժ)

The Memoirs of Antoine Köpe – ռեժիսոր Նեֆին Դինջ, պրոդյուսեր Գամզե Փաքեր  (Թուրքիա - դոկումենտալ)

VARTANOUSH – ռեժիսոր Դույգու Բոստանջը, պրոդյուսեր Կայլ Խանդիկյան (Հայաստան - դոկումենտալ)

 

Ստամբուլյան հանդիպման ժյուրիի անդամներն են վավերագրական ռեժիսոր Մելեք Ուլագայ Թայլանը,  Եվրիմաժի Հայաստանյան ներկայացուցիչ և Հայաստանի «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր–տնօրեն Վրեժ Քասունին, պրոդյուսեր Էմինե Յըլդըրըմը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Մովսիսյանը և ակադեմիկոս և սցենարի խորհրդատու Գյուլենգյուլ Ալթընթաշը:

 

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի»  և  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ: ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար,  որը  համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս:

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր