Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Թուրքական և հայկական պատմությունների բախումը
21.02.2017
Թուրքիա |
Նարեկ Սեֆերյանը հանրային ելույթ կունենա հայերի ու թուրքերի միմյանց մասին պատմող հանրաճանաչ պատմությունների վերաբերյալ իր ուսումնասիրության շուրջ: Սեֆերյանը մասնակցել է «Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծին»`որպես Ստամբուլի քաղաքական կենտրոնի (IPC) հետազոտող 2016 թ. նոյեմբերից:
Ելույթը տեղի կունենա Հավակ սրահում փետրվարի 21-ին, երեքշաբթի, ժամը 19:00-ին (GMT+03):

Այս իրադարձության ընթացքում Նարեկ Սեֆերյանը կկիսվի իր փորձով՝ որպես IPC- ի հետազոտող: Նրա գործընկերը՝ IPC -ի հետազոտական եւ վարչական հարցերի համակարգող Կանա Թուլյուշը, կմիանա Սեֆերյանին, խոսելու հարեւան երկրից հետազոտողի հետ համագործակցելու մասին եւ կներկայացնի նրա ներդրումը IPC- ում որպես հետազոտական հաստատություն: 


Նարեկ Սեֆերյանը ծնվել եւ մեծացել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում: Նա ստացել է իր բարձրագույն կրթությունը Երեւանի պետական համալսարանում՝ ուսումնասիրելով քաղաքագիտություն, այնուհետեւ ավարտել է ԱՄՆ-ում Նյու Մեքսիկայի Սանտա Ֆե քաղաքի Սուրբ Հովհաննեսի քոլեջը՝ ստանալով դասական ազատական արվեստի բակալավրի աստիճան: Այնուհետեւ նա ավարտել է միջազգային գործերով Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան: Նարեկը աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում 2013-2016թթ.: Նրա գրվածքները եւ այլ աշխատանքները հասանելի են naregseferian.com-ում:


Միջոցառումը տեղի կունենա միայն անգլերեն լեզվով եւ ինտերակտիվ զրույցի ձեւաչափով, որպեսզի բոլորը իրենց հարցերը ուղղեն հարց ու պատասխանի ժամանակ:

 

 

Վայր
Օրացույց
Օգոստոս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր