

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ծրագրի նպատակն է երկխոսության միջոցով խթանել Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ մասնագետների համագործակցությունը՝ ներկայացնելով երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների այլընտրանքային լուծման առաջարկներ:
Մասնագիտական քննարկման նպատակը
«Միատեսակ խնդիրներ՝ միատեսակ լուծումներ» ծրագրի շրջանակներում նախատեսված Թուրքիայի գործընկերների այցը Հայաստան կուղեկցվի գործընկերների միջև մասնագիտական քննարկմամբ և երկրաշարժի գոտի այցելությամբ: Մասնագիտական քննարկումը հնարավորություն կընձեռի հայ մասնագետներին ներկայացնելու Թուրքիայի գործընկերներին բնակարանային խնդիրների լուծման ԲԳՎ և ԲՎԴ (քաղաքային և գյուղական համայնքների) մոդելները և իրականացման մեխանիզմները Հայաստանում և Վրաստանում, կառավարությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու և ԲԳՎ մոդելը փոխանցելու մեխանիզմը, ինչպես նաև հայ մասնակիցներին հնարավորություն կտա տեղեկանալու Թուրքիայում երկրաշարժի գոտու ներկա իրավիճակի, խնդիրների և լուծումների մասին:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |