

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
«Ճամփորդական նոթատետր. Գյումրի-Կարս քաղաքային ժառանգությունը» գիրքը արտադրվել է «Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները ընդհանուր քաղաքային ժառանգության պաշտպաններ» ծրագրի ներքո«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն էր պատմական ընդհանրությունների ուսումնասիրության միջոցով նպաստել Հայաստանի և Թուրքիայի քաղաքաշինության ոլորտի երիտասարդ մասնագետների միջև երկխոսությանը և աջակցել երկու երկրների ընդհանուր քաղաքային ժառանգության պահպանմանը: Գիրքը «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (Հայաստան), ուրբանլաբ սոցիալ-մշակութային հիմնադրամի (Հայաստան) և Ինտեգրման միջազգային ինստիտուտի (Թուրքիա) միասնական աշխատանքի արդյունք է:
Գիրքը Գյումրի (Կումայրի) և Կարս (10-րդ դարում Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը), ներկայումս Հայաստանում և Թուրքիայում գտնվող հարևան քաղաքների մասին է։ Թեև երկուսն էլ տարբեր պատմական հանգամանքների ազդեցության և բախտորոշումների են արժանացել, իրենց քաղաքային կառուցվածքով ու ճարտարապետությամբ բազմաթիվ ընդհանրություններ ունեն, ինչը գեղեցիկ կերպով ներկայացված է գրքում։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |