Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Ստեղծագործական գործողություն և հանրային միջամտություն». սեմինար-քննարկումների շարք
07.04.2015
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր

Մարտի 26-ին Անադոլու Քուլթուր կազմակերպությունը (Թուրքիա) հյուրընկալեց մի խումբ ակտիվիստների, որոնք մասնակցեցին Ստամբուլում կայացած «Ստեղծագործական գործողություն և հանրային միջամտություն» սեմինար-քննարկումների շարքին:

 

Հայաստանի և Թուրքիայի ներկա հասարակական և քաղաքական խնդիրների համատեքստում ակտիվիզմի, քաղաքական արվեստի, հասարակական միջամտության, ստեղծագործական դիմադրություն խնդիրները քննարկելու նպատակով նախագիծն իրականացնող թիմը կազմակերպել էր մի շարք կլոր սեղաններ, այցելություններ, ներկայացացումներ, մեթոդների կիրառման վարժություններ (սեմինարի մանրամասն բովանդակությունը ներկայացված է նյութին կցված ծրագրում): Այս նախաձեռնությունը նաև մի հարթակ է, ուր միասին գործելու հնարավորություն են ստանում այն մարդիկ, որոնք  պատրաստ են համատեղ աշխատել սոցիալական և քաղաքական ներգրավվածության վերաբերյալ իրենց գաղափաների շուրջ:

 

«Ստեղծագործական գործողություն և հանրային միջամտություն» սեմինարի փորձնական փուլն անց էր կացվել մի քանի շաբաթ առաջ Ստամբուլում: Այն հնարավորութուն էր տվել ձևավորել այս վեցօրյա ծրագրի բովանդակությունը, որի մշակման մեջ իրենց անգնահատելի ներդրումներն են ունեցել նաև փորձագետներ Արզու Յայնթաշը,  Լալա Ասիկյանը և Իրեմ Ինջեօղլուն:

 

Ծրագիրը սկսվեց սառույց կոտրուկ վարժություններով, որից հետո մասնակիցները ներկայացան և խոսեցին ապագա հնարավոր համագործակցության, ինչպես նաև մյուս մասնակիցների և նրանց հետաքրքրության շրջանակներին ծանոթանալու մասին: Այնուհետև տեղի ունեցան քննարկումներ մի քանի թեմատիկ խմբերում, որոնք անդրադառնում էին այնպիսի սոցիալական խնդիրների, ինչպեսիք են գենդերային հավասարությունը, խոսքի ազատությունը, քաղաքային տրանսֆորմացիան, բնապահապանական գիտակցությունը:  

 

Ծրագրի ընթացքում մասնակից արվեստաբաններին, գիտնականներին, դասախոսներին, ակտիվիստներին, ՀԿ ներկայացուցիչներին առաջարկվեց անց կացնել ինտերակտիվ հանդիպումներ, որի ընթացքում նրանք մանրամասնեցին թեմատիկ քննարկումների ընթացքում առաջ քաշված հարցերը:

 

Դասընթացին հրավիրված բազաթիվ փորձագետներից մեկն էլ Պետրա Հուլթմանն էր՝ ակտիստ-արվեստագետ Ստոկհոլմից:  Նա դասընթացի ողջ ընթացքում խմբի հետ էր և անցկացրեց քարտեզագրման գործնական պարապմունք, որի ընթացքում մասնակիցներին ծանոթացրեց այնպիսի տարբեր մեթոդների, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, ստոպ-կադրը, անիմացիան և թեմատիկ քարտեզագրումը: Նա նաև Լալա Ասլիկյանի հետ միասին անցկացրեց բացօթյա քննարկում-պարապմունք:

 

Սեմինարում ներառված քարտեզագրման մեթոդի ներկայացումը տեղի ունեցավ Ստամբուլի Կադիր Հաս համալսարանում: Մեթոդի ընդհանուր հայեցակարգը մասնակիցներին ներկայացնելուց հետո նրանց առջարկվեց չորս տարբեր խմբերում աշխատել քարտեզագրման միասնական գաղափարի շուրջ:

 

Դասընթացի մի մասին ներկա էին նաև Սարգիս Խանդանյանը և Մարիաննա Հովհաննիսյանը, ովքեր Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շահառուներ են:  Մարիաննա Հովհաննիսյանն անցկացրեց հատուկ պարապմունք «Մտադրությունների տարածքներ-ստեղծագործության, քաղաքականության և հասարակության միջև» թեմայով ՝ ներկայացնելով Հայաստանի ժամանակակից արվեստի միտումները 1990-ականներին: Սարգիս Խանդանյանն անդրադարձավ ակտիվիզմի և «սիվիկտիզմի» գաղափարների միջև կապերին, ինչպես նաև ներկայացրեց իր մագիստրոսական հետազոտությունը՝ «Թվայնացման ազդեցությունը լրագրության վրա Ստամբուլում Գեզիի բողոքների ընթացքում» թեմայով:


Դասընթացի վերջին օրը Լալա Ասլիկյանը և Պետրա Հուլթմանը անցկացրեցին բացօթյա պարապմունք-քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց գաղափարները և դիտարկեցին հետագայում դրանց շուրջ համագործակցելու հնարավորությունները: Ծրագրի ավարտին մասնակիցները գնահատեցին սեմինարը և առաջարկեցին հետագա հաղորդակցման ու շփումների պլան, որի շնորհիվ կամրանդվեն սեմինարի ընթացքում ձեռք բերված կապերը:

 

Փաստաթղթեր
Օրացույց
Հունվար
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր