Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Միջմշակութային կամուրջ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև
26.01.2015
Հայաստան, Թուրքիա |

«Ֆորում Թատրոն» ՀԿ-ն Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Միջմշակութային կամուրջ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև» ծրագիրը՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագրի նպատակն է համախմբել հայ և թուրք դերասաններին, շփման և փորձի փոխանակման միջոցով քննարկել երկու երկրների միջև առկա հարաբերությունները: Կիրառելով թատերական արվեստը, դերասանները կփորձեն ներկայացնել իրենց մեկնաբանությամբ առկա իրավիճակի բարելավման և նախապաշարումների լուծման հնարավորությունները: Որպես գործիք կիրառվելու է ինտերակտիվ թատրոնը, որը հանդիսանում է արդյունավետ գործիք՝ խթանելու քաղաքացիական կրթությունն ու քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը:

 

2014թ. հոկտեմբերի 17-20-ը Երևանում կազմակերպվեց առաջին հանդիպումը՝ դասընթաց ինտերակտիվ թատրոնի հմտությունների և կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ: Հայ և թուրք դերասանների հետ աշխատում էր Մեծ Բրիտանիայից հրավիրված փորձագետ՝ Ջոնաթան Չադվիքը, ԱԶ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը:


Վարժանքների, քննարկումների և պատմությունների փոխանակման միջոցով երիտասարդները փորձում էին հասկանալ հայ-թուրքական հարաբերությունները և ներկայացնել իրենց մեկնաբանությամբ առկա իրավիճակի բարելավման հնարավոր միջոցները: Դասընթացի ժամանակ հնչեցված մտքերը, կարծիքները, մտավախությունները կամփոփվեն և հանրությանը կներկայացվեց ներկայացման տեսքով:

 

Ծրագրի իրականացման հաջորդ փուլը իր մեջ ներառում է սցենարի մշակման և Ստամբուլում բնակվող պրոֆեսիոնալ դերասանների հավաքագրման գործընթաց: Վերջինիս մասին առավել մանրամասն տեղեկությունը այստեղ: Այս փուլի ընթացքում նախատեսված են նախապատրաստական աշխատանքներ 2015-ի մարտի 21-25-ին Ստամբուլում, որից հետո մասնակիցները մարտի 26-ին բեմ կբարձրանան ներկայացմամբ: Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ դերասանները միասին կժամանեն Հայաստան, և նույն ներկայացումը ևս մեկ անգամ բեմ կբարձրանա մարտի 27-ին Երևանում:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր