Եվրոպական միության նախաձեռնություն
Partners Project
Երիտասարդների իրավազորում
ՏՀԿ-ն շարունակում է աջակցել երիտասարդական փոխանակման նախաձեռնություններին և առաջարկել երիտասարդական դասընթացների հնարավորություններ:

Երիտասարդության պոտենցիալ փոխակերպվող  ուժը որպես փոփոխուփյունների միջնորդ,երկար ժամանակ է ինչ հանդիսանում է  հայ-թուրքական  կարգավոման բեկումնային տարր, Հայաստանի և Թուրքիայի միջև մի շարք կարևոր և ընդհանուր առմամաբ հաջողված երիտասարդական փոխանակման նախաձեռնություններով հանդերձ, որոնց մեծ մասն իրականացվել է  մի շարք  միջազգային դոնորների օժանդակությամբ:Նախորդ գործունեության լույսի ներքո ՏՀԿ-ն  շարունակում է աջակցել երիտասարդական փոխանակման նախաձեռնություններին և  առաջարկել երիտասարդական դասընթացների հնարավորություններ՝կենտրեոնանանլով երիտասարդների իրավազորման վրա (ներառյալ կազմակերպված երիտասարդական խմբեր,բուհերի ուսանողներ,ակտիվիստներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ) երկու երկրների քաղաքացիական հասարակության դերակատարների միջև կապերի ստեղծմամբ ,առաջարկելով թիրախավորված դասընթաց քաղաքացիական ակտիվիզմի մի շարք հարցերի շուրջ, և օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների հիմքում ընկած առավել դրական քաղաքական ենթատեքստի ձևավորմանը:

 

ՏՀԿ-ն շարունակելու է իրականացնել երիտասարդական ծրագրերը Քաղաքացիական ֆորում հայաստանյան գործընկեր՝ երիտասարդական ծրագրերի ոլորտում(նեռառյալ Եվրոպայի խորհրդի,SALTO և ԵՄ Երիտասարդությունը շարժման մեջ ծրագրերը) կազմակերպության հետ համատեղ, համալրելով  ՏՀԿ հակամարտությունների կարգավորման դասընթացների փորձը:Բացի  այդ ՏՀԿ-ն  ևս մեկ անգամ կօգտագործի  մասանգիտական դասընթացավարների թիմը՝ արտացոլելով Թուրքիայի մեր գործընկերների հետ համատեղ և ընդհանուր նախագիծ,ինչպես նաև իրավազորելու և հավելելու այլ  երիտասարդական ուղվածությամբ փորձերը:

Այս գործողության հատուկ նպատակները բաղկացած են երկու երիտասարդական դասընթացներից՝ մեկական Հայաստանում և Թուրքիայում որպես ՏՀԿ նախորդ գործողությունների շարունակական դասընթաց  «լավագույն փորձի» և «քաղված դասերի» շեշտադրմամբ:Այս դասընթացները հիմնված են լինելու  «դասընթացավարների վերապատրաստման» մեթոդաբանության վրա՝ նախատեսելով ազդեցություններն և արդյունքները հասցնել առավելագույնի , ինչպես նաև  այն կկենտրոնանա երիտասարդության իրավազորման վրա ՝ առաջարկելով քաղաքացիական ուսուցում և շահերի պաշտպանության աշխատաժողովներ՝ Հայաստան-Թուրքիա շահերի պաշտպանության և կազմակերպչական աջակցության գործում հնարավոր կիրառմամբ:

ՏՀԿ երիտասարդական ծրագրերի անցկացման հաջողություններից հետո, երիտասարդական դասընթացի երկրորդ փուլը նպատակ ունի  խորացնելու մասնակիցների  գիտելիքները, զարգացնելու  նրանց հմտություններն ու  ձևավորելու  Հայաստան –Թուրքիա կարգավորման գործընթացի  վերաբերյալ առավել դրական կարծիք և քաղաքական բովանդակություն: Ավելին՝օգտագործելով  Եվրոպական  փորձագետներին  և դասընթացավարներին, դասընթացն առավել կխորացնի մասնակիցների ըմբռնումը հակամարտությունների կառավարման/փոխարեպման և խաղաղության կառուցման ջանքերի վերաբերյալ կարևոր հասկացությունները, մասնակիցների համար բացահայտելու ծրագրերի ձևավորման նոր հայեցակարգեր որոնք կարող են նպաստել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին գոնե քաղաքացիական հասարակության  մակարդակում.զարգացնելու կարգավորման գործընթացի և վերջնական արդյունքների ըդնհանուր տեսլական ,քարտեզագրելու  համատեղ ջանքերի պոտենցիալ միջոցները՝նպաստելով  Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեղ տեսլականի ձևավորմանը:

ՏՀԿ երիտասարդական ծրագրերի արդյունքները միտված են իրավազորելու  երիտասարդությանը  որպես  «փոփոխությունների միջնորդ» և  կերտելու  առավել սերտ կապեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, օժանդակելու   Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացի առավել դրական քաղաքական համատեքստի ձևավորմանը, ուժեղաcմանն ու պաշտպանությանը:

ՏՀԿ –ն կրկին կենտրոնանալու է երիտասարդական ծրագրերի վրա՝ հիմնվելով  այս ոլորտում մեր նախորդ  փորձի հաջողությունների վրա:

 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր