

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
«Ֆիգուրատիվի և վերացականի միջև» խորագիրը կրող վարպետաց դասի ընթացքում հայաստանյան խմբի ղեկավարը կներկայացնի իր ստեղծագործական էտապներից մեկը, որ վերացական գեղանկարչությունն է: Նա տեխնիկապես կցուցադրի, թե ինչ նյութերով է աշխատում և ինչով է պայամանվորված դրանց ընտրությունը:
Պրակտիկ դասընթացին ընդառաջ նա կներայացնի նաև իր ֆիգուրատիվ աշխատանքները և կփորձի ցույց տալ այդ երկու տարբեր ստեղծագործական շրջանների միջև ընկած կապը՝ բացատրելով, թե ինչ ըդհանրություն ունեն իր ֆիգուրատիվ և վերացական գործերը:
Ընդմիջումից հետո մասնակիցները ազատ ժամանակ կունենան Գագիկ Չարչյանի ցուցադրած տեխնիկան փորձարկելու, ստեղծագործական համատեղ աշխատանք կատարելու համար ԴԵՊՈ/DEPO-ում:
Նախագծի ստամբուլյան փուլի ընթացքում մասնակիցները կայցելեն Ստամբուլի պատմական թաղամասեր, Հեյբելի կղզի, որտեղ հնարավորություն կունենան էսքիզներ անելու, ինչպես նաև հայ ճարտարապետ Էլմոն Հանչերի ուղեկցությամբ մոտիկից կծանոթանան Ստամբուլի ճարտարապետությանն ու դրանում հայկական գործոնի առկայությանը:
Մասնակիցների համար Ստամբուլյան փուլի ժամանակ վարպետաց դասեր կանցկացնեն թուրք արվեստագետներ Գյուլչին Ակսոյը և Ֆըրատ Արափօղլուն:
Հիշեցնենք, որ այս նախագծի առաջին փուլը տեղի ունեցավ Հայաստանում սեպտեմբերի 1-ից 7-ը ընկած հատվածում: Այդ օրերին մասնակիցներն այցելեցին պատմա-մշակութային վայրեր, թանգարաններ, ունեցան վարպետաց դասեր և բաց արվեստանոցներ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |