

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Նախորդ օրը Երևանի պատմության թանգարան կատարած այցի հետ միասին շրջայցը մասնակիցներին հնարավորություն տվեց պատկերացում կազմել Երևանի պատմության, մշակույթի, սովորույթների և բնակիչների մասին՝ նրանց պատրաստելով «Երևանը և երևանացիները» խորագրով բաց արվեստանոցին:
Սեպտեմբերի 2-ի ծրագիրը շարունակվեց «Մեգերյան կարպետ»-ում, որտեղ ծանոթացան Հայաստանի գորգագործության ավանդույթներին:
Օրվա վերջում երիտասարդ նկարիչները հյուրընկալվեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում, ուր նրանց համար վարպետաց դաս անցկացրեց դպրոցի դասախոս Արման Գրիգորյանը: Վարպետաց դասի թեման էր «Ընդհանուր ակնարկ Հայաստանում գեղանկարչության/կերպարվեստի զարգացման մասին», որի ընթացքում առավել խորությամբ ներկայացվեց Հայաստանի ժամանակակից և մոդերն արվեստը՝ կոնկրետ նկարիչների գործունեության միջոցով: Այս դասը հաջորդեց Հայաստանի ազգային պատկերասրահ կատարած այցին՝ ամբողջականացնելով Թուրքիայից ժամանած նկարիչների պատկերացումները Հայաստանում կերպարվեստի հարուստ ժառանգության մասին:
Վարպետաց դասն անցկացնող նկարիչ Արման Գրիգորյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում և Ժամանակակից արվեստի ինստիտուտում:Արման Գրիգորյանը Հայաստանում 80-ականների ավանգարդիստական շարժմանհիմնադիրներից է, իր ընկերների հետ 87-ին կազմակերպել էր այն ժամանակ աղմուկ հանած «Երրորդ հարկ» ցուցահանդեսը, որը հեղափոխություն էր ակադեմիական արվեստի միջավայրում: Նկարիչը անհատական ցուցահանդեսներ է ունեցել «Լե Սենթ» և «Չարլի Խաչատրյան» պատկերասրահներում: 1997-ին նկարչի աշխատանքը ներկայացվել է Վենետիկի 47-րդ Բիենալեում: Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |