Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստանի և Թուրքիայի փորձագետները քննարկեցին Մուշի հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը
18.11.2014
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Հոկտեմբերի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի մի խումբ ճարտարապետների, վերականգնողական աշխատանքների մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների և արվեստի պատմաբանների հանդիպում:

 

Հանդիպման մասնակիցներից շատերը  հոկտեմբերի 20-ից 25–ը, այցելել էին Մուշ՝ ծանոթանալու հայկական հուշարձաններին Թուրքիայի արևելյան հատվածում և մի շարք ուսումնասիրություններ կատարելու: Ստամբուլյան հանդիպմանը մասնագետները հանդես եկան ուսումնասիրվածհայկական հուշարձանների հետագա պահպանման և վերականգնմանն ուղղված առաջարկներով։

 

Մասնագիտական քննարկման արդյունքում առավել ամրապնդվեցին հետագա համագործակցության հիմքերը: Հոկտեմբերի 26-ի հանդիպմանը մասնակցեցին ինչպես Մուշում ուսումնասիրության փորձագետները, այնպես էլ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան), Անադոլու Քյուլթյուրի (Թուրքիա), Մշակութային ժառանգության պաշտպանության ընկերության (Թուրքիա) և Հայ ճարտարապետների ու ճարտարագետների ընկերության-ՀԱՅՃԱՐ (Թուրքիա) ներկայացուցիչները։

 

Դեպի Մուշ ուսումնասիրության այցը կազմակերպվել էր Հայաստանի Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Թուրքիայի Անադոլու Քյուլթյուր կազմակերպության ջանքերով՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության «Կայունության գործիքի» ֆինանսական աջակցությամբ: 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր