

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Նախագծին մասնակցել է ՏՀՏ ոլորտը ներկայացնող 12 երիտասարդ՝ մագիստրանտներ, բուհերի շրջանավարտներ և սկսնակ ձեռներեցներ, ովքեր չորս ամիս շարունակ ներգրավված են եղել նախագծի բոլոր փուլերում:
Միջոցառմանը որպես ժյուրի ներկա կլինեն՝
Մարինա Մխիթարյան՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի «Կոլբա Լաբ»-ի ղեկավար,
Նարինե Կոտիկյան՝ Մոնետիս, մարքեթինգի ղեկավար,
Պավել Սնխչյան՝ Փոխնախագահ, Sourcio,
Ջեմմա Իսրաելյան՝ CEED Հայաստանի տնօրենը,
Ռոբերտ Գասպարյան, BetConstruct,
Սամվել Մարտիրոսյան՝ տեղեկատվության անվտանգության փորձագետ,
Վահե Թորոզյան՝ HitBits, Գլխավոր տնօրեն:
Ժյուրիի անդամներն իրենց դիտարկումներով և խորհուրդներով կօգնեն երիտասարդ ձեռներցներին բարելավել իրենց բիզնես գաղափարը, ինչպես նաև այն արդյունավետ ներկայացնելու հմտությունները:
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Հայաստան) մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |