Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի թատերական գործիչների համատեղ ներկայացումը Երևանում
02.04.2015
Հայաստան |

2015-ի մարտի 30-ին Երեւանում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնական մասնաշենքի մեծ դահլիճում (Բաղրամյան պող. 40, Երեւան) տեղի ունեցավ «Ազատ են խոսքերը, մարմինները, մտքերը» թեմայով ներկայացում ինտերակտիվ թատրոնի մեթոդի կիրառմամբ, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ փոփոխելու, քննադատելու կամ վերաձեւակերպելու ներկայացման ընթացքը եւ/կամ ավարտը:

Ներկայացմանը նախորդել են Երեւանում (հոկտեմբեր, 2014) եւ Թուրքիայում (մարտ, 2015) կազմակերպած ինտերակտիվ թատրոնի հմտությունների եւ կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ մասնագիտական սեմինարներ՝ Լոնդոնի ԱԶ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, փորձագետ Ջոնաթան Չադվիքի ղեկավարությամբ:

 

Վարժանքների, քննարկումների եւ պատմությունների փոխանակման միջոցով երիտասարդները կամփոփեն իրենց աշխատանքները՝ հիմք ընդունելով Բերտոլդ Բրեխտի «Նա, ով ասաց Այո, Նա, ով ասաց Ոչ» պիեսը: Աշխատանքների նպատակն է նպաստել ինքնությունների եւ հիշողությունների փոփոխման գործընթացին՝ հանդիսատեսին տանելով դեպի մարդկայնացում (հումանիզացիա) եւ ազատություն:

 

Մասնագիտական սեմինարները եւ ներկայացումները հանդիսանում են «Միջմշակութային կամուրջ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների միջեւ» ծրագրի մաս, որը իրականացնում է «Ֆորում թատրոն» համագործակցելով Թուրքիայում գործող «Ad.dar կենտրոն»-ի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

Մանրամասները կից ֆայլում: 

Տեսանյութեր
Ազատ են խոսքերը, մարմինները, մտքերը
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր