

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
2015-ի մարտի 30-ին Երեւանում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնական մասնաշենքի մեծ դահլիճում (Բաղրամյան պող. 40, Երեւան) տեղի ունեցավ «Ազատ են խոսքերը, մարմինները, մտքերը» թեմայով ներկայացում ինտերակտիվ թատրոնի մեթոդի կիրառմամբ, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ փոփոխելու, քննադատելու կամ վերաձեւակերպելու ներկայացման ընթացքը եւ/կամ ավարտը:
Ներկայացմանը նախորդել են Երեւանում եւ Թուրքիայում կազմակերպած ինտերակտիվ թատրոնի հմտությունների եւ կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ մասնագիտական սեմինարներ՝ Լոնդոնի ԱԶ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, փորձագետ Ջոնաթան Չադվիքի ղեկավարությամբ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |