

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված կլինի մեկ առանձին թեմայի, ինչպես օրինակ՝ Գաղափարի մշակում, Բիզնես մոդելի զարգացում, Ներդրողին գաղափարի ներկայացում, սթարթափ գաղափարների մարքեթինգ և այլն: Այն մասնակիցներին հնարավորություն կտա խորացնել իրենց գիտելիքները և ձեռք բերել պրակտիկ հմտություններ՝ տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական գաղափարների ձևավորման և իրականացման հիմնական փուլերի վերաբերյալ:
Աքսելերացիոն դասընթացը կվարի Էմին Օկուտանը՝ իր հայաստանյան գործընկեր Նարինե Կոտիկյանի հետ միասին: Դասընթացի անցկացմանը կօժանդակեն «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի առաջին փուլի մասնակից Evreka (Թուրքիա) թիմի ներկայացուցիչները:
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Հայաստան) մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |