Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայտնի են դրամաշնորհառուների անունները
14.10.2016
Հայաստան | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

2016 թվականի հոկտեմբերի 13-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամում անցկացվեց դրամաշնորհների կառավարման սեմինար: Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-֊րդ փուլ» ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» ֆինանսական աջակցությամբ:  

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագրի երկրորդ փուլը հանդիսանում է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի շարունակությունը:

 

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այդ նպատակով դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տալիս անհատներին ու կազմակերպություններին (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից)  առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը: 

 

Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր 2016թ-ի հուլիսին, մասնակցելու վերջնաժամկետն էր 2016 թ.-ի օգոստոսի 29-ը: Արդյունքում ստացվեց 47 դիմում՝ 31-ը Հայաստանից, 16-ը Թուրքիայից: Գնահատող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին կոնսորցիումի բոլոր կազմակերպություններից նշանակված ներկայացուցիչներ, գնահատեց դիմումները համաձայն հայտարարության մեջ նշված գնահատման չափանիշների:  

 

Գնահատման արդյունքում հետևյալ 9 դիմումատուները՝ 3-ը Թուրքիայից և 6-ը Հայաստանից, ընտրվեցին՝ որպես դրամաշնորհառուներ.

 

  1. «Հիշողության և մոռացության քաղաքականությունը պատմության դասագրքերում. պատմաբանների և պատմություն դասավանդողների  ցանցի ստեղծում` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շրջանակում» Պատմության հիմնադրամ (Թուրքիա),
  2. «Հայ հրատարակիչները հանդիպում են թուրք հրատարակիչների հետ» Թուրք հրատարակիչների ասոցացիա (Թուրքիա),
  3. «Հայ-թուրքական երկխոսության աշխատանքային հանդիպում և  հիշողության քայլերթ» «Karakutu» ՀԿ (Թուրքիա),
  4. ««HAH» աշխատանքային հանդիպում գրական թարգմանիչների համար» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե (Հայաստան), 
  5. «Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ մասնագետները՝ հանուն ընդհանուր ուրբանիստական ժառանգության» Ուրբան հիմնադրամ (Հայաստան),
  6. ««Հայաստան-Թուրքիա». նոր միջմշակութային երկխոսության նախաձեռնություն երիտասարդների համար» Ռոլան Բիկով հիմնադրամ (Հայաստան),
  7. «Հայաստան-Թուրքիա հաշտեցման հեռանկարներ» Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ (Հայաստան),
  8. «Հայ և թուրք կին ֆիլմարտադրողների կարողությունների զարգացում» Իրավական գենդերային մշակութային հիմնադրամ (Հայաստան),
  9. «Տարբերությունների հաղթահարումը ընդհանուր ուրբանիստական տարածքում» Վահրամ Դանիելյան և Ալինա Պողոսյան (Հայաստան):

 

Սեմինարի ընթացքում Հայաստանյան դրամաշնորհառուները կոնսորցիումի անդամներին և ԵՄ ներկայացուցչին ներկայացրեցին իրենց կազմակերպությունները և  ծրագրային առաջարկները: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ներկայացրեց նախագծի իրականացման ծրագրային և ֆինանսական/ադմինիստրատիվ ընթացակարգերը: Նոյեմբերին նախատեսվում է դրամաշնորհների կառավարման համանման սեմինար անցկացնել Թուրքիայի մյուս 3 դրամաշնորհառուների համար:  

 

Դրամաշնորհների մրցույթը առաջին անգամ հայտարարվել է կոնսորցիումի կողմից «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում 2014 թվականին` մայիս և սեպտեմբեր ամիսներին, որի արդյունքում ստացվելէր 130 հայտ,՝ 60-ը Հայաստանից, 70-ը Թուրքիայից: Այդ հայտերից 11-ը՝ 6-ը Հայաստանից, 5-ը Թուրքիայից,  ի վերջո ֆինանսավորվեցին: 

Օրացույց
Հուլիս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր